«Մանչեսթեր Սիթին» հաղթեց 6։3, «Արսենալը»՝ 5։0, «Տոտենհեմը»՝ 3։0 (տեսանյութ)

138

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Լեսթեր Սիթիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 6։3 հաշվով եւ 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

1 հանդիպում քիչ անցկացրած «Լիվերպուլը» հետ է 6 միավոր եւ երկրորդն է։ «Լեսթեր Սիթին» (17 խաղ) 22 միավորով 10-րդն է։

Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց 10 միավորով վերջին տեղում գտնվող «Նորվիչին» եւ առավելության հասավ 5։0 հաշվով։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը չորրորդն է՝ 35 միավոր։

«Տոտենհեմը» լոնդոնյան դերբիում մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով եւ 29 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։

«Վեստ Հեմը» 2։3 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոնին» եւ 28 միավորով նահանջեց 6-րդ տեղ։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» — «Լեսթեր Սիթի»՝ 6։3 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 5, Ռիյադ Մահրեզ, 14, 11մ, Իլկայ Գյունդոգան, 21, Ռահիմ Ստերլինգ, 25, 11մ, 87, Էմերիկ Լապորտ, 69 — Ջեյմս Մեդիսոն, 55, Ադեմոլա Լուկման, 59, Կելեչի Իհեանաչո, 65

«Նորվիչ» — «Արսենալ»՝ 0։5 (տեսանյութ)

Բուկայո Սակա, 6, 67, Կիրան Տիրնի, 44, Ալեքսանդր Լյակազետ, 84, 11մ, Էմիլ Սմիթ-Ռոու, 90+1

«Տոտենհեմ» — «Քրիսթալ Փելաս»՝ 3։0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 32, Լուկաս Մոուրա, 34, Սոն Հին Մին, 74

Հեռացում՝ Ուիլֆրիդ Զահա («Քրիսթալ Փելաս»), 37, երկրորդ դեղին քարտ

«Վեստ Հեմ» — «Սաութհեմփթոն»՝ 2։3

Մայքլ Անտոնիո, 49, Մոհամեդ Սաիդ Բենրահմա, 64 — Մոհամեդ Էլյունուսի, 8, Ջեյմս Ուորդ-Պրաուս, 61, 11մ, Յան Բեդնարեկ, 70

Նախորդ հոդվածըԱրայիկ Հարությունյան. Միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է գտել Դե Խեային