«Մանչեսթեր Սիթին» հաստատեց Էրլինգ Հոլանդի տրանսֆերը

434

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեց Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ համաձայնության մասին։ Նա կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի խաղացող կդառնա հուլիսի 1-ից, հաղորդում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը։

Անգլիական մամուլը գրել էր, որ անգլիական ակումբը 75 միլիոն եվրո կվճարի Դորտմունդի «Բորուսիային» տրանսֆերի համար, 50 միլիոն եվրո միջնորդավճար՝ ֆուտբոլիստի գործակալներին եւ ներկայացուցիչներին։ Ֆուտբոլիստի 5 տարվա աշխատավարձը եւ «Մանչեսթեր Սիթին» ընտրելու համար բոնուսը կկազմի 125 միլիոն եվրո։

Հոլանդը 2020թ․ հունվարին է 20 միլիոն եվրոյի դիմաց ավստրիական «ՌԲ Զալցբուրգից» տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», որի կազմում մասնակցել է  88 հանդիպման, խփել 85 գոլ, կատարել 23 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՈւԵՖԱ-ն հաստատեց եվրագավաթային մրցաշարերի նոր ձեւաչափը
Հաջորդ հոդվածըՎախճանվել է Ուկրաինայի առաջին նախագահը