Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բարսելոնայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններով, հաղորդում է The Sun–ը։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան Գրիզմանի տարբերակին կդիմի, եթե այս ամռանը չստացվի Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը Լոնդոնի «Տոտենհեմից» «Մանչեսթեր Սիթի»։
Գրիզմանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։
Իսպանական մամուլը գրել էր, որ կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել Գրիզմանին, եթե ստանա շահավետ առաջարկ։