‘«Մանչեսթեր Սիթին» հերքել է Անչելոտիի հետ պայմանագիր կնքելու մասին լուրը’

1038

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ չի կնքել նախնական պայմանագիր, հաղորդում է Spօrt.es-ը: Անգլիական ակումբի ներկայացուցիչը հերքել է իտալական Spօrt Mediaset-ի տարածած լուրը, թե Անչելոտին դեռ մեկ ամիս առաջ բանակցել եւ նախնական համաձայնության է հասել «Մանչեսթեր Սիթիի» հետ եւ ամռանը կհեռանա Մադրիդից, եթե չստանա աջակցություն Արքայական ակումբի ղեկավարությունից:

Անչելոտիի գլխավորությամբ «Ռեալն» անցած մրցաշրջանում նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: Ընթացիկ մրցաշրջանում Արքայական ակումբը, ամենայն հավանականությամբ, կմնա առանց տիտղոսի: Տեսական վերջին հնարավորությունը Իսպանիայի չեմպիոնությունն է, սակայն Պրիմերայի ավարտից երկու տուր առաջ «Բարսելոնան» ունի 4 միավորի առավելություն:

Նախորդ հոդվածը‘3 գոլ`2 րոպե 56 վայրկյանում. սենեգալցի հարձակվողը դարձավ ԱՊԼ-ի ամենաարագ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալ. ««Յունայթեդ»-ը Դե Խեային փոխարինելու մի շարք թեկնածուներ ունի»’