Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ցանկանում է վաճառել բրազիլացի հարձակվող Նեյմարին եւ նրա տրանսֆերն առաջարկել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հրաժարվել է ՊՍԺ-ի եւ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ բանակցություն սկսելու հնարավորությունից։
Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյի դիմաց։
ՊՍԺ-ի հետ նա մասնակցել է 144 հանդիպման, խփել 100 գոլ, կատարել 60 գոլային փոխանցում։