‘«Մանչեսթեր Սիթին» հրաժեշտ կտա 7-8 խաղացողի’

934

«Մանչեսթեր Սիթին» բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ թիմը մի շարք անհաջող ելույթներից հետո իջել է 4-րդ տեղ, եւ անբարենպաստ դասավորության հետեւանքով գուցե դուրս մնա Չեմպիոնների լիգայի պայքարից հաջորդ մրցաշրջանում:

Ակումբում մտադիր են ամռանն ազատվել նվազագույնը 7 խաղացողից. պաշտպաններ Գաել Կլիշիից եւ Ալեքսանդր Կոլարովից, կիսապաշտպաններ Յայա Տուրեից, Սամիր Նասրիից եւ Ջեյմս Միլներից, ինչպես նաեւ՝ հարձակվողներ Էդին Ձեկոյից եւ Ստեվան Յովետիչից: Հավելած՝ «Սիթիից» կհեռանա Ֆրենկ Լեմպարդը:

Ակումբը մտադիր է երիտասարդացնել կազմը, ուստի նպատակաուղղված է «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Կեւին դե Բրյույնեի եւ «Էվերտոնի» կիսապաշտպան Ռոսս Բարկլլի վրա: «Մանչեսթեր Սիթին չի մոռանում նաեւ Պոլ Պոգբայի մասին, բայց «Յուվենտուսի» խաղացողին ձեռք բերելու համար ստիպված է դիմանալ իսպանական գրանդների հետ մրցակցությանը:

Սրա հետ միասին «Սիթիի» ծրագրերից շատերը կարող են փոխվել, եթե թիմն իրոք չորակավորվի Չեմպիոնների լիգայում: Ակումբի համար ոչ միայն դժվար կլինի թոփ-ֆուտբոլիստների գրավել, այլեւ կարող է 50 մլն կորցնել, որը կարող էր վաստակել գլխավոր եվրագավաթային մրցաշարից:

Նախորդ հոդվածը‘Կլոպ. «Ես իմ ֆուտբոլիստներից որևէ մեկի հետ տարաձայնություններ չունեմ»’
Հաջորդ հոդվածը‘Լինեկերը ցանկանում է Կլոպին տեսնել Անգլիայի Պրեմիեր լիգայում’