‘«Մանչեսթեր Սիթին» ներողություն է խնդրել Ռիո Ֆերդինանդից’

543

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես ներողություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդից, Անգլիայի Պրեմիեր-լիգայի վերջին տուրում մանչեսթերյան դերբիում (2:3) տեղ գտած միջադեպի համար, երբ «Սիթիի» երկրպագուների նետած մետաղադրամը դիպել էր ֆուտբոլիստի դեմքին եւ վնասել այն:

«Անկեղծ ներողություն ենք խնդրում Ռիո Ֆերդինանդից: Ակումբը ափսոսանք է հայտնում նման միջադեպի համար, որտեղ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել»,- նշվում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքում:

«Սիթին» նաեւ խոստացել է ոստիկանությանը օժանդակել միջադեպի հետաքննության ընթացքում:

Իր հերթին, Ռիո Ֆերդինանդը իր Թվիտերում հումորով է անդրադարձել այդ միջադեպին. «Հրաշալի արդյունք էր. երեք միավոր: Հաճելի է: Իսկ ով էլ որ նետած լինի այդ մետաղադրամը, դա իսկական կրակող էր: Հավատս չի գալիս, որ դա երկու պենսանոց մետաղադրամ էր: Առնվազն դա կարող էր մեկ-երկու ֆունտանոց մետաղադրամ լինել»:

Նախորդ հոդվածը‘Երթի մասնակիցների նամակը ԵԽ-ին. Համարժեք միջոցներ կիրառել, որպեսզի Հայաստանի իշխանությունները կատարեն իրենց միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների բնագավառում’
Հաջորդ հոդվածը‘Տ.Սարգսյան. Կառավարությունը աջակցում է Թեղուտի պաշտպանության նախաձեռնությանը’