‘
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում առանց իր մի քանի առաջատարների հանդես եկող «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել է «Բազելին» ու 1:2 հաշվով պարտություն կրել: Առաջին խաղում Պեպ Գվարդիոլայի թիմն առավելության էր հասել 4:0 հաշվով, ուստի ընդհանուր դիմակայությունում հաղթել է 5:2 հաշվով:
Խաղի հաշիվը բացվել է արդեն 8-րդ րոպեին: Բերնարդու Սիլվայի փոխանցումից հետո մոտ տարածությունից տանտերերին առաջ է մղել Գաբրիել Ժեզուսը:
Ընդամենը 9 րոպե անց շվեյցարական թիմը պատասխան գոլն է խփել: Անդրադարձից հետո հիանալի դիրքում է հայտնվել Մոհամեդ Էլյունուսին, ով ռմբահարել է դարպասը:
71-րոպեին աջ պաշտպան Մայքլ Լանգը սուր անկյան տակ կատարած տպավորիչ հարվածով հաղթանակ է պարգևել հյուրերին:
Այսպիսով, «քաղաքայիններն» իրենց պատմության ընթացքում երկրորդ անգամ դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
‘