«Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

567

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Տոտենհեմի» հետ։

Լոնդոնյան ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն հաղթանակով սկսեց նոր մրցաշրջանը նոր թիմում։ «Տոտենհեմն» առավելության հասավ նվազագույն հաշվով։

55-րդ րոպեին աչքի ընկավ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։ Գոլային փոխանցումը կատարեց հոլանդացի հարձակվող Սթիվեն Բերգվեյնը։

«Տոտենհեմի» ավագ, անգլիացի հարձակվող Հարի Քեյնը հայտավորված չէր խաղին։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Տոտենհեմ» — «Մանչեսթեր Սիթի»՝ 1։0 (տեսանյութ)

Սոն Հին Մին, 55

Նախորդ հոդվածըԲունդեսլիգա. Ադամյանի գոլը «Հոֆենհայմին» օգնեց մեկնարկել վստահ հաղթանակով
Հաջորդ հոդվածըՄահացել է լեգենդար Գերդ Մյուլերը