‘«Մանչեսթեր Սիթին» և «ETIHAD» ավիաընկերությունը նոր պայմանագիր կստորագրեն’

619

«Մանչեսթեր Սիթին» և «ETIHAD» ավիաընկերությունը մոտ են նոր պայմանագիր ստորագրելուն:

Ինչպես հայտնում է «Daily Mirror»-ը, նոր պայմանագրով մանչեսթերյան ակումբն ընկերությունից կստանա տարեկան 110 միլիոն եվրո, որը ամենաբարձր հովանավորչական գումարն է Անգլիայում:

Պարբերականը հայտնում է, որ նշյալ ապրանքանիշի գրառումը կլինի ոչ միայն «Մանչեսթեր Սիթիի» խաղաշապիկի վրա, այլ մարզումային կառույցների եւ մարզադաշտի:

Համեմատության համար նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Chevrolet»-ից ստանում է տարեկան 65 միլիոն եվրո, իսկ «Yokohama»-ն «Չելսիին» տրամադրում է 55 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին’
Հաջորդ հոդվածը‘ Մադրիդի քաղաքապետի թեկնածուն կոչ է արել կատալոնական «Բարսելոնային» և Բիլբաոյի «Ատլետիկին» դուրս գալ Իսպանիայի առաջնությունից’