«Մանչեսթեր Սիթին» 6:3 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

171

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 6:3 հաշվով։ 

«Մանչեսթեր Սիթիից» երեքական գոլ խփեցին 22-ամյա անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենն ու 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը նաեւ երկու գոլային փոխանցում կատարեց Ֆոդենին։ Հոլանդին երկու գոլային փոխանցում կատարեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։

«Մանչեսթեր Յունայթեդից» աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Անտոնին, իսկ ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը դարձավ դուբլի հեղինակ։

8 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 20 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Արսենալից» (8 խաղ)։ «Մանչեսթեր Յունայթեդը» (7 խաղ) 6-րդն է՝ 12 միավոր

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 6:3 (տեսանյութ)

Ֆիլ Ֆոդեն, 8, 44, 73, Էրլինգ Հոլանդ, 34, 37, 64  —  Անտոնի, 56, Անտոնի Մարտիալ, 84, 90, 11մ

Նախորդ հոդվածը«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունների համատեղ հայտարարություն
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանի նոր գիրքը