‘
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» առաջիկա 12 ամիսներին դարպասապահ Ջո Հարթին կվճարի 9 միլիոն ֆունտ ստերլինգ, որպեսզի առանց հավելյալ փոխհատուցումների վաճառի նրա տրանսֆերը հաջորդ ամռանը, հաղորդում է thesun-ը: Ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագրով պետք է ստանար 17,8 միլիոն ֆունտ ստերլինգ:
Անգլիացի դարպասապահը մեկ տարվա վարձակալությամբ տեղափոխվել է իտալական «Տորինո», քանի որ թիմի նոր գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չցանկացավ նրան տեսնել կազմում: «Տորինոն» Հարթին այս մրցաշրջանի համար կվճարի 3.8 միլիոն եվրո:
‘