‘«Մանչեսթեր Սիթիում» Գվարդիոլան 170 միլիոն եվրո կստանա տրանսֆերների համար’

1024

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչն այս մրցաշրջանի վերջում է գլխավորելու անգլիական ակումբը՝ փոխարինելով Մանուել Պելեգրինիին: «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ցանկանում է այդ գումարով ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային (105 միլիոն) ու «Էվերտոնի» անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզին (65 միլիոն):

«Մանչեսթեր Սիթիում» Գվարդիոլայի շաբաթական աշխատավարձը հասնելու է 400 հազար եվրոյի, ինչը գերազանցում է Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Ուեյն Ռունիի աշխատավարձը:

Նախորդ հոդվածը‘«Լեսթեր» – «Լիվերպուլ» 2-0․ Ջեյմի Վարդիի դուբլը հաղթանակ է պարգևում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյուն հրաժարվել է հաջողություն մաղթել Գվարդիոլային’