‘«Մանչեսթեր Սիթի» — «Լիվերպուլ»՝ 5:0. Գվարդիոլայի թիմը ջախջախեց մերսիսայդցիներին (տեսանյութ)’

2306

 

ԱՊԼ-ի 4-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ն հյուրընկալել էր «Լիվերպուլ»-ին:

Առաջին խաղակեսի մեկնարկում բավականին ակտիվ էր «Լիվերպուլը»: Մրցակցին զիջելով տարածքային առավելությունը՝ Կլոպի թիմը արագ գրոհների շնորհիվ փորձում էր հաջողության հասնել: Սալահն աջ եզրով անընդհատ միանում էր գրոհներին և սրում խաղը: Ըստ դիրքի՝ Սալահին պետք է դիմավորեր Բենժամին Մենդին, սակայն ֆրանսիացին չէր նահանջում, իսկ ձախ կենտրոնական պաշտպան Օտամենդին պարզապես պարտվում էր Սալահի հետ պայքարում:

 

Մեկնարկային 15 րոպեների ընթացքում «Լիվերպուլի» ֆուտբոլիստները գնդակին ամենաշատը հպվել են աջ եզրում։ Բացի այդ, Գվարդիոլայի ֆուտբոլիստների մոտ մեծ էր փոխանցումների խոտանը: Այնուամենայնիվ, «քաղաքայինները» ևս գրոհում էին: Գրոհներից մեկի ժամանակ էլ Ագուերոն, օգտվելով Ռագնար Կլավանի սխալից, բացեց հաշիվը:

Սա Ագուերոյի 124-րդ գոլն էր. նա դարձավ Պրեմիեր լիգայի պատմության ոչ եվրոպացի լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով Դուայթ Յորքին:

Փորձելով շտկել իրավիճակը «Լիվերպուլը» նետվեց առաջ: Հիանալի պահ ունեցավ Սալահը, երբ մեն-մենակ էր դուրս եկել Էդերսոնի դեմ, սակայն վերջինս կարողացավ փրկել իրավիճակը: Այնուհետև ամեն ինչ փչացրեց Սադյո Մանեն: Խորքից կատարված գեղեցիկ փոխանցմանն արձագանքելու պահին Մանեն գնդակի փոխարեն հարվածեց Էդերսոնի դեմքին:

 

Արդյունքում՝ կարմիր քարտ, և Մանեն դժվարին իրավիճակում 10 հոգով է թողնում «Լիվերպուլին»: Էդերսոնին երկար ժամանակ օգնություն ցուցաբերելուց հետո պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից: Բարեբախտաբար, նա հանդիպման վերջնամասում արդեն ոտքի վրա էր և մրցակցի ջախջախմանը հետևում էր տրիբունայից։

«Լիվերպուլի» խուճապահար վիճակից օգտվեց Գաբրիել Ժեզուսը: Նրա առաջին գոլը չարձանագրվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով, բայց համառ բրազիլացին առաջին կեսի վերջնամասում կարողացավ կրկնապատկել իր թիմի առավելությունը՝ գլխի գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկելով Մինյոլեի պաշտպանած դարպասը:

Հանդիպման երկրորդ կեսում «Մանչեսթեր Սիթին» պարզապես կոտրեց 10 հոգով մնացած «Լիվերպուլին»: Եվս մեկ գոլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը: Վերջինս փոխարինեց Լերոյ Սանեն, ով ևս դարձավ դուբլի հեղինակ: Արդյունքում՝ 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ «Մանչեսթեր Սիթիի» կողմից:

ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻԼԻՎԵՐՊՈՒԼ

5-0 (2-0)

MC

 

1-0՝ Սերխիո Ագուեռո 24՛, 2-0՝ Գաբրիել Ժեզուշ 45՛, 3-0՝ Գաբրիել Ժեզուշ 53՛, 4-0՝ Լերոյ Սանե 77՛, 5-0՝ Լերոյ Սանե 90՛

 

ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ. 31.Էդերսոն (1.Կլաուդիո Բրավո, 45), 2.Կայլ Ուոլքեր, 3.Դանիլո, 5.Ջոն Ստոնզ, 22.Բենժամեն Մենդի, 30.Նիկոլաս Օտամենդի (15.Էլյակիմ Մանգալյա, 71), 17.Կեւին դե Բրյուին, 21.Դավիթ Սիլվա, 25.Ֆերնանդինյու, 10.Սերխիո Ագուեռո, 33.Գաբրիել Ժեզուշ (19.Լերոյ Սանե, 57)

ԼԻՎԵՐՊՈՒԼ. 22.Սիմոն Մինյոլե, 17.Ռագնար Կլավան, 18.Ալբերտո Մորենո, 32.Ժոել Մատիպ, 66.Տրենտ Առնոլդ, 5.Ջորջինո Վեյնալդում (7.Ջեյմս Միլներ, 58), 11.Ռոբերտու Ֆիրմինու (29.Դոմինիկ Սոլանկե, 67), 14.Ջորդան Հենդերսոն, 23.Էմրե Ջան, 9.Ռոբերտու Ֆիրմինու, 11.Մոհամեդ Սալահ (0.Ալեքս Չեմբերլեն, 46), 19.Սադիո Մանե

 

Հեռացում՝ Սադիո Մանե 37՛ (Լ) ; Զգուշացում՝ Նիկոլաս Օտամենդի 6՛ (Մ), Ֆերնանդինյու 28՛ (Մ), Տրենտ Առնոլդ 20՛ (Լ), Էմրե Ջան 80՛ (Լ) ; Մրցավար՝ Ջոն Մոսս (Անգլիա)

 

66

ԳՆԴԱԿԻ %

34

13 (10)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (3)

10

ՏՈՒԳԱՆՔ

9

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

5

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

 

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ

 

N

ԹԻՄ

Խ

Հ

Ո

Պ

Գ

Մ

1

ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ

4

3

1

0

10

2

10

2

ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ

3

3

0

0

10

0

9

3

ՀԱԴԵՐՍՖԻԼԴ

3

2

1

0

4

0

7

4

ՎԵՍԹ ԲՐՈՄ

3

2

1

0

3

1

7

5

ԼԻՎԵՐՊՈՒԼ

4

2

1

1

8

8

7

6

ՉԵԼՍԻ

3

2

0

1

6

4

6

7

ՈՒՈԹՖՈՐԴ

3

1

2

0

5

3

5

8

ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆ

3

1

2

0

3

2

5

9

ՏՈՏԵՆՀԵՄ

3

1

1

1

4

3

4

10

ԲԵՌՆԼԻ

3

1

1

1

4

4

4

11

ՍԹՈՔ ՍԻԹԻ

3

1

1

1

2

2

4

12

ԷՎԵՐԹՈՆ

3

1

1

1

2

3

4

13

ՍՈՒՈՆՍԻ

3

1

1

1

2

4

4

14

ՆՅՈՒՔԱՍԼ

3

1

0

2

3

3

3

15

ԼԵՍԹԵՐ

3

1

0

2

5

6

3

16

ԱՐՍԵՆԱԼ

3

1

0

2

4

8

3

17

ԲՐԱՅԹՈՆ

3

0

1

2

0

4

1

18

ԲՈՐՆՄՈՒԹ

3

0

0

3

1

5

0

19

ՔՐԻՍՏԱԼ ՓԵԼԱՍ

3

0

0

3

0

6

0

20

ՎԵՍԹ ՀԵՄ

3

0

0

3

2

10

0

Նախորդ հոդվածը‘Առաքել Թավրիզյան. Իսկ եթե ոչ’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» հաղթում է «Լեսթերին» (տեսանյութ)’