‘ «Մանչեսթեր Սիթի»-ն, «Բորուսիա Մ.»-ը և «Կոպենհագեն»-ը դուրս եկան ՉԼ-ի խմբային փուլ’

1681

Ավարտվել են Չեմպիոների լիգայի խմբային փուլի պատասխան հանդիպումը:

Անգլիայում «Մանչեսթեր Սիթի»-ն նվազագույն հաշվով հաղթեց Բուխարեստի «Ստյաուա»-ին՝ 1-0, և դուրս եկավ ՉԼ-ի խմբային փուլ: Հանդիպման միակ գնդակը հեղինակեց Ֆաբիան Դելֆը՝ հանդիպման 56-րդ րոպեին:

Մյուս խաղում ԱՊՈԵԼ-ը բաց թողեց հաղթանակը «Կոպենհագեն»-ի հետ խաղում և լքեց պայքարը: Հանդիպման 69-րդ րոպեին Սոտիրուն առաջ մղեց կիպրոսցիներին, բայց հանդիպման 86-րդ րոպեին Սանտանդերը փրկեց դանիացիներին՝ 1-1:

Իսկ Մյուխենգլադբախի «Բորուսիա»-ն ջախջախեց շվեյցարական «Յանգ Բոյզ»-ին՝ 6-1: Գերմանական թիմի կազմում 3-ական գնդակ իրենց ակտիվում գրանցեցին Տորգան Ազարն ու Ռաֆայելը: Ռուսական «Ռոստովը», որը պատասխան խաղում 4:1 հաշվով հաղթեց հոլանդական «Այաքսին»: 

Չեմպիոնների լիգա, փլեյ-օֆֆ, 2-րդ հանդիպում

«Մանչեսթեր Սիթի» — «Ստյաուա»՝ 1-0

Գոլը՝ Դելֆ (56′)

 «Բորուսիա Մ.» — «Յանգ Բոյզ»՝ 6-1

Գոլերը՝ Ազար (9′, 64′, 84′), Ռաֆֆայել (33′, 40′, 77′) — Ռավե (79′)

 ԱՊՈԵԼ — «Կոպենհագեն»՝ 1-1Գոլերը՝ Սոտիրիու (69′) — Սանտանդեր (86′)

Նախորդ հոդվածը‘Նահանգապետը պաշտպանել է Վոլգոգրադի օդանավակայանը վերանվանելու գաղափարը’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է Հայաստանի հավաքականի՝ Չեխիայի և Դանիայի հետ խաղերի ընդլայնված կազմը’