‘«Մանչեսթեր Սիթի»-ն իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր (տեսանյութ)’

813

Անգլիայի Գավաթի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Սիթի»-ն «Ուեմբլի» մարզադաշտում 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուոթֆորդ»-ի դարպասը:

«Քաղաքայիններ»-ի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Ռահիմ Ստերլինգը: Մեկական անգամ աչքի ընկան Դավիդ Սիլվան, Կևին դե Բրյույնեն և Գաբրիել Ժեզուսը:

Այսպիսով, «Ման. Սիթի»-ն իր պատմության մեջ 6-րդ անգամ դառնում է Անգլիայի գավաթակիր:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի սաները դարձել էին նաև Անգլիայի չեմպիոն և Անգլիայի Լիգայի գավաթի հաղթող և Անգլիայի սուպերգավաթակիր:

«Մանչեսթեր Սիթի» — «Ուոթֆորդ»՝ 6:0

Նախորդ հոդվածը‘1990-ականների օրվելյան խեղաթյուրումը. Առավոտ ‘
Հաջորդ հոդվածը‘Գրիզմանը չի տեղափոխվի Փարիզ’