‘«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հրաժարվել Մահրեզի տրանսֆերը գնելու մտքից’

1700

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հրաժարվել «Լեսթեր»-ի կիսապաշտպան Ռիյադու Մահրեզի տրանսֆերը ձեռք բերելու մտքից:

Ինչպես  տեղեկացնում է Manchester Evening News-ը, մանչեսթերյան ակումբը չի պատրաստվում ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել այնքան, որքան «Լեսթեր»-ն է ցանկանում:

Նշենք, որ «Լեսթեր»-ը ցանկանում է Մահրեզի տրանսֆերի համար ստանալ 75 միլիոն եվրոյից ոչ պակաս:

Հաղորդվում է նաև, որ մոտակա ժամանակներս «Մանչեսթեր Սիթի»-ն հանդես կգա առաջարկով, եթե «Լեսթեր»-ը մերժի այն, ապա «քաղաքայիններ»-ը կփորձեն ձեռք բերել «Քրիստալ Փելեսի»-ի ֆուտբոլիստ Լեոն Բեյլի տրանսֆերը:

Նախորդ հոդվածը‘ՖՖՖ-ն Դեշամի վերաբերյալ որոշում է կայացրել’
Հաջորդ հոդվածը‘ՄՅՈՒ-ն երազում է Տոնի Կրոսի մասին’