‘«Մանչեսթեր Սիթի»-ն մտադիր է կրկնապատկել Սանեի աշխատավարձի չափը’

642

«Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է թիմում պահել Լերոյ Սանեին:

Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, «քաղաքայիններ»-ը պատրաստ են գերմանացուն նոր պայմանագիր առաջարկել՝ կրկնապատկելով աշխատավարձի չափը:

Նշվում է, որ 23-ամյա կիսապաշտպանը համաձայնության դեպքում կարող է տարեկան 11 մլն եվրո աշխատել:

Տաղանդավոր ֆուտբոլիստի գործող համաձայնագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում Սանեն 36 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 14 գոլի ու 13 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Հնարավոր է՝ անձրեւի’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում կաջակցի Ջոնսոնին’