‘«Մանչեսթեր Սիթի»-ն նոր պայմանագիր է պատրաստում Գվարդիոլայի համար’

816

«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը պատրաստ է երկարաձգել պայմանագրի ժամկետը գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ, տեղեկացնում է The Sun-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, իսպանացուն նոր հնգամյա պայմանագրի կառաջարկվի՝ տարեկան 20 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձով: Նրա գործող պայամանգիրն ավարտվում է 2 տարուց: Ներկայում Գվարդիոլան տարեկան 15 մլն է աշխատում:

«Քաղաքայիններ»-ը հույս ունեն, որ մասնագետը երկարաժամկետ համաձայնագիր կստորագրի, ու այլ ակումբների կողմից հետաքրքրությունը կնվազի:

Հիշեցնենք, որ 2018/19 մրցաշրջանում մանչեսթերյան թիմը հաղթել էր Պրեմիեր լիգայում, ինչպես նաև նվաճել Անգլիայի ու Անգլիայի Լիգայի գավաթը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան Ռուսաստանին խոստացել է «մտրակի ու բլիթի» քաղաքականություն’
Հաջորդ հոդվածը‘Փհենյանում ԱՄՆ նախկին փոխնախագահին «թուլամիտ» են համարում’