‘«Մանչեսթեր Սիթի»-ն պաշտոնական առաջարկ է պատրաստում Օբամեյանգի տրանսֆերի համար’

1165

Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում: Ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված «Մանչեսթեր Սիթի»-ն: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքայիններ»-ի ղեկավարությունը պաշտոնական առաջարկ է պատրաստում գաբոնցի հարձակվողի համար:

Օբամեյանգի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված էմինչև 2020 թվականի ամառը: 2016/17 մրցաշրջանում 28-ամյա խաղացողը ճանաչվեց Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու՝ իր հաշվին գրանցելով 31 գնդակ:

Գաբոնի հավաքականի հարձակվողի ծառայություններով է հետաքրքրված նաև անգլիական մեկ այլ գրանդ՝ «Լիվերպուլ»-ը:

Նախորդ հոդվածը‘Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Երկրպագուները ստորագրահավաք են սկսել՝ Ռոնալդուի հարկային տույժերը ներելու խնդրանքով’