‘«Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է Մեսսիին 27 մլն եվրո տարեկան աշխատավարձ առաջարկել’

1264

«Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիին առաջարկել պայմանագիր, ըստ որի՝ նա կստանա 27 մլն եվրո տարեկան աշխատավարձ։

Sport.es-ի փոխանցմամբ՝ այս տարբերակին իր համաձայնությունն է տվել ակումբի սեփականատեր շեյխ Մանսուրը։ Նշվում է նաև, որ «քաղաքայիններ»-ը չեն պատրաստվում բանակցություններ սկսել «Բարսելոնա»-ի հետ, քանի դեռ չեն ստացել ֆուտբոլիստի համաձայնությունը։

Այդուհանդերձ, «Բարսելոնա»-ի ղեկավարությունը վստահ է, որ 28-ամյա հարձակվողն ակումբային գրանցումը փոխելու ցանկություն չի ունենա։

«Բարսելոնա»-ի հետ գործող պայմանագրով Մեսսիի տարեկան աշխատավարձը կազմում է 20 մլն եվրո։

Նախորդ հոդվածը‘Չավի. «Հարգում եմ Մոուրինյոյին, բայց այլ կերպ եմ պատկերացնում ֆուտբոլը»’
Հաջորդ հոդվածը‘Ռոբեն. «Ցավալի է տեսնել, թե ինչպես է Գվարդիոլան հեռանում թիմից»’