‘«Մանչեսթր Յունայթեդը» իր երկրպագուներին արգելել է оգտվել էլեկտրոնային սարքավորումներից’

677

«Մանչեսթր Յունայթեդը» իր երկրպագուներին տեղեկացրել է «Оլդ Տրաֆորդ» մարզադաշտի նոր կանոնների մասին:

Այսուհետ, երկրպագուներին արգելվում է հանդիպումների ընթացքում մարզադաշտ բերել պլանշետներ և նոթբուքներ, ինչպես նաև այնպիսի էլեկտրոնային սարքավորումներ, որոնց չափսը գերազանցում է 150×100 մմ-ը: Այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ նմանատիպ տեխնիկայի оգտագործումը հանդիպման ժամանակ երկրպագուներին  խանգարում է հետևել խաղի ընթացքին:

Ղեկավարությանն անհագստացնում է նաև այն, որ վերոնշյալ տեխնիկայի оգնությամբ կարող են նկարահանել կամ էլ ձայնագրել  հանդիպումները:

Նոր կանոնները երկրպագուներին կուղարկվեն էլեկտրոնային փոստով: 

Նախորդ հոդվածը‘ԿԽՄԿ բանակցություններ է վարում Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Կասեցվել են ճանապարհային ոստիկանության չորս աշխատակիցների լիազորությունները ‘