‘«Մանչեսթր Յունայթեդը» պարտվեց «Սոունսի»-ին(տեսանյութ)’

934

Անգլիայի պրիեմիեր լիգայի բացման խաղում Կի Սոն Ենի և Գիլֆի Սիգուրդսոնի գոլերը հաղթանակ  բերեցին «Սոունսի»-ին՝ «Մանչեստր Յունայթեդի» նկատմամբ:

Նոր մարզիչ, նոր կառուցվածք  և հին էֆեկտ:  Լուի վան Գալը, ով մեկնարկից առաջ վստահորեն ասում էր, թե իր խաղացողներին բավարար կլինի անել այն «ինչի մասին պայմանավորվել են»,  իր անգլիական կարիերայի համար նման մեկնարկ չէր սպասում:

Վան Գալը, ինչպես և կանխատեսվում էր, խաղը սկսեց երեք պաշտպանով: Լուիի կադրերը սահմանափակ էին. պաշտպանության կենտրոնում  խաղաց երիտասարդ Թայլեր Բլեքեթը, աջ եզրը զբաղեցրեց Ջեսի Լինգարդը (նա շատ արագ վնասվածք ստացավ և տեղը զիջեց Յանուզային), իսկ հարձակման գիծը զբաղեցրել  գրեթե վաճառքի հանված Չիչարիտոն:

Գարի Մոնկի համար այս հակամարտությունը առաջինն էր «Սոունսի»-ի լիարժեք մարզչի դերում, և «կարապների» նախկին ավագը հիանալի կատարեց իր «տնային աշխատանքը»: Մոնկը պատրաստ էր  տանտերերի հակագրոհային խաղին, այդ իսկ պատճառով նրա թիմը շատ հանգիստ գործեց: Շելվի-Կի հենակիտայինների զույգի հուսալիությունը և  հարձակվողների խումբը՝ Դայեր-Սիգուրդսոն-Ռաութլեջ-Բոնի հաղթանակ ապահովեցին, որ բոլորովին էլ պատահական չէր:

Մանխունյացիները անհաջող փորձեր  կատարեցին խաղը եզրերում կազմակերպելու, իսկ հարձակումը սահմանփակվեց միայն Անդեր Էրերայի և Դարեն Ֆլեթչերի համեստ խաղով: Հյուրերը ստեղծեցին առաջին գոլային պահը  և խփեցին մրցաշրջանի առաջին գոլը: Հարձակումը կազմակերպվեց աջ եզրով: Դայերը գտավ Սիգորդսոնին, ով տուգանայինի գծով գնդակը փոխանցեց Կիին: Վերջինս հարվածից գնդակն հայտնեց դարպասում:  «Մանչեսթր Յունայթեդի» պաշտպանությունը դիտողի դերում էր,իսկ վան Գալին ոչինչ չէր մնում, քան երկրորդ խաղակեսում անցնելու 4 պաշտպանով տակտիկական կառուցվածքի:

Ռունիի տեղավորումը լիարժեք հարձակվողի դիրքում  սկզբից  լավ որոշում էր թվում: Նրա հետևում գործող Մատա, Նանին ու Յանուզայը փոխանցման համար տարբերակններ էին փնտրում, թեև իրական սրություն հաղորդվում էր միայն ստանդարտների ժամանակ: Տանտերերը հաշիվը հավացարեցրին 53—րդ րոպեին, երբ գերազանց փոխանցում կատարեց Մատան: Ամատը գնդակը զիջեց Ռունիին և նորընծա ավագը մի քանի մետր հեռավորությունից գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասը: 

Սրանով «Մանչեսթր Յունայթեդը»-ի աշխուժությունն ավարտվեց: Եղավ Ռունիի հիանալի հարվածը դարպասաձողին, վան Գալի թիմը նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց, սակայն սրացումը լինում էր միայն Յանուզայի աջ եզրից, որտեղ բելգիացին փորձում էր  անցնել հոգնած Թեյլորին: Մոնկը վերջինիս փոխարեն դաշտ մտցրեց Տյենդալիին: Վան Գալը պայքարի դուրս բերեց Ֆելաինիին, և «Մանչեսթր Յունայթեդի» խաղը սրանով ավարտվեց:  Բավական էր Սոունսիին մի անգամ անցնել հարձակման, և ձեռք բերել իրենց հաղթական երեք միավորը: Իր գործը արեց դեբյուտանտ Ջեֆերսոն Մոնտերոն:  

Հնարավոր է, որ հիմա վան Գալը, ով հնարավորություն էր տվել մի քանի ֆուտբոլիստների դրսևորելու իրենց, դուրս գա տրանսֆերային շուկա: Միևնույն ժամանակ, «Սոունսին» համալրված և մրցաշրջանին պատրաստ թվաց:

Նախորդ հոդվածը‘8 գոլ` 9 խաղում. Մխիթարյանի «Բորուսիան» հաղթանակով սկսեց Գերմանիայի գավաթի խաղարկությունը(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» հաղթեց «Քրիսթալ Փելեսին» (տեսանյութ)’