‘«Մանչեսթր Յունայթեդը» ցանկանում է վաճառել դի Մարիային’

679

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հրաժարվել կիսապաշտպան Անխել դի Մարիայի ծառայություններից, որը թիմ էր տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի սկզբում Մադրիդի «Ռեալից»։

«Կարմիր սատանաները» հիասթափված են վերջին շաբաթներին արգենտինացու ցուցադրած խաղից և ցանկանում են այս ամառ տրանսֆերի հանել իրենց համար ռեկորդային գնով ձեռք բերված ֆուտբոլիստին, հայտնում է «Sunday Express»-ը՝ հավելելով, որ մանչեսթերյան ակումբը մտադիր է փոխարենը ձեռք բերել «Ռեալի» մեկ այլ կիսապաշտպանի՝ Գարեթ Բեյլին։ Հավանական գործարքի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» պարտվեց «Ատլետիկին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘101greatgoals.com. Հիանալի գոլ Հայաստանից, որը դուք չեք տեսել(տեսանյութ)’