‘«Մանչեսթր Յունայթեդը» և «Չելսին» բաժանեցին միավորները (տեսանյութ)’

1479

Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական խաղը տեղի ունեցավ «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց առաջատար Լոնդոնի «Չելսիին»: Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում և ավարտվեց 0:0 հաշվով: 56-րդ րոպեին «Չելսիի» 36-ամյա հարձակվող Դիդյե Դրոգբան բացեց հաշիվը: Լոնդոնցիները վստահ էին պաշտպանվում, բայց ավելացված ժամանակում՝ 94-րդ րոպեին հոլանդացի հարձակվող  Ռոբին վան Պերսին դաշտի տերերին փրկեց պարտությունից: Այսպիսով հանդիպումն ավարտվեց խաղաղ ելքով՝ 1:1:

Մոուրինյոյի թիմը հավաքեց 23 միավոր և 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիին»: Լուի վան Գալի թիմը 13 միավորով 8-րդն է:

ՄԱՆՉ. ՅՈՒ. – ՉԵԼՍԻ

1-1 (0-0)

MC

 

0-1՝ Դիդյե Դրոգբա 53՛, 1-1՝ Ռոբին Վան Պերսի 90՛

 

ՄԱՆՉ. ՅՈՒ.. 1.Դավիդ Դե Խեա, 2.Դա Սիլվա Ռաֆայել, 3.Լյուկ Շոու, 5.Մարկոս Ռոխո, 12.Քրիս Սմոլինգ, 7.Անխել Դի Մարիա, 8.Խուան Մատա (47.Ուիլսոն, 67), 11.Ադնան Յանուզայ, 17.Դեյլի Բլինդ, 31.Մարուան Ֆելայնի, 20.Ռոբին Վան Պերսի

ՉԵԼՍԻ. 13.Տիբո Կուրտուա, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 3.Ֆիլիպե Լուիս, 24.Գերի Կեյհիլ, 26.Ջոն Թերի, 4.Սեսկ Ֆաբրեգաս, 8.Օսկար (12.Ջոն Օբի Միկել, 67), 10.Էդեն Ազար (14.Անդրե Շյուրլե, 90), 21.Նեմանյա Մատիչ, 22.Վիլիան (5.Կուրտ Զումա, 90), 11.Դիդյե Դրոգբա

 

Զգուշացում՝ Դա Սիլվա Ռաֆայել 12՛ (Մ), Մարուան Ֆելայնի 77՛ (Մ), Ռոբին Վան Պերսի 90՛ (Մ), Դիդյե Դրոգբա 22՛ (Չ), Նեմանյա Մատիչ 39՛ (Չ), Սեսկ Ֆաբրեգաս 50՛ (Չ), Օսկար 62՛ (Չ), Բրանիսլավ Իվանովիչ 66՛ (Չ), Էդեն Ազար 88՛ (Չ)
Հեռացում՝ Բրանիսլավ Իվանովիչ 90՛ (Չ)
Մրցավար՝ Ֆիլ Դոուդ (Անգլիա)

 

51

ԳՆԴԱԿԻ %

49

19 (7)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

9 (4)

13

ՏՈՒԳԱՆՔ

14

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

7

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» ղեկավարությունը շնորհավորել է լեգենդար Ռաուլին` ակումբում նրա դեբյուտի 20-ամյակի առթիվ (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները’