‘«Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզիչը. ամենասկանդալային պատմություններ’

904

Հոլանդացի մարզիչը երբեք ոչ ոքից և ոչնչից չի վախեցել. Նա ամեն ինչ գիտի և կարողանում է պաշտպանել ինքն իրեն: Նա 42 տարի ֆուտբոլում է և հասցրել է վաստակել անթիվ քանակությամբ թշնամիներ՝ երիտասարդ ֆուտբոլիստներից մինչև տարբեր ակումբների լեգենդներ:

Որպես «Մանչեսթր Յունայթեդի» մարզիչ, իր առաջին մամուլի ասուլիսում, հոլանդացին հայտարարեց, որ ինքն ավելի շատ  «դեմոկրատ» է, քան «տիրակալ»: Նա հպարտանում է, որ  «ուժեղ անհատականություն» է. մարզչի խոսքով, դա հենց այն է, ինչ իրեն նման է դարձնում սըր Ալեքս Ֆերգյուսոնին:.

  BBC-ին փորձում է խորանալ հետաքրիքրի մարդու և մարզչի շուրջ ստեղծված սկանդալային պատմությունների մանրամասների մեջ:

Վիճաբանություն իր մարզչի հետ

Լուի վան Գալը երբեք զուրկ չի եղել ինքնավստահությունից և հավատից իր սեփական ուժերի հանդեպ:  Փառքը նրան այցելեց  «Անտվերպեն»—ում, որը ղեկավարում էր մեծագույն բելգիացի մարզիչ Գի Տիսը:

«Ինձ նյարդացնում էր այն հանգամանքը, որ քիչ էի հայտնվում հիմնական կազմումԵս մեկն  էի 4 արտասահմանցի ֆուտբոլիստներից, իսկ оրենքով, դաշտ պետք է դուրս գային երեքը: Տիսը գտնում էր, որ ես դաշտում դանդաղաշարժ եմ», հետագայում պատմում էր Վան Գալը:

Տիսը հիշում է. «Նա եկավ ինձ մոտ և հարցրեց. «Բոս, ես լավագույն խաղացողն եմ, այդպես չէ՞»: Այդ ժամանակ ես ստիպված եղա ասելու, որ  նա լավագույնը չի: Լուին չէր կարողանում դրան հավատալ: Վստահորեն կարոող եմ ասել՝ նա այնպիսի  ուժեղ բնավորություն ուներ,  որը չունեին մյուսները: Սակայն, ցավոք, խաղում էր շատ դանդաղ»:

Վան Գալի լավագույն հանդիպումը կարելի է համարել 1975թ. ՈՒԵՖԱ-ի գավաթում 4-1 հաշվով տարած հաղթանակը «Աստոն Վիլա»-ի նկատմամբ: Պատմում է Տիսը.  «Այդ խաղում նա ուղղակի հոյակապ էր: Պատասխան խաղից առաջ Լուին մոտեցավ ինձ և հարցրեց,  թե ինչպես պետք գործի: Ես պատասխանեցի՝ այնպես, ինչպես միշտ՝ դանդաղ: Լավ եմ հիշում այդ խոսակցությունը, նա  հասկացավ իմ հեգնանքը: Մենք պետք է բացառեինք դանդաղկոտությունը մեր խաղում, և դա աշխատեց: Մենք Բիրմենհեմում տեղի ունեցած պատասխան խաղում հաղթեցինք  0-1 հաշվով,իսկ Լուին կրկին հոյակապ էր: Այդպես լավ նա երբեք չէր խաղացել»:

Տիսի տակտիկան պատասխան խաղում Լուին կատաղության էր հասցրել: Նրան թվում էր, որ  «Անտվերպենը» պետք շարունակի գրոհել: «Ես հարգում եմ նրան որպես մարդ, բայց չեմ հասկանում որպես մարզիչ: Գուցե նրա համար, որ ինձ չափից շատ էր թողնում պահեստայինների կազմում: Ես կարծում էի, որ պետք է խաղամ, իսկ նա այդպես չէր գտնում», – ասել է Վան Գալը: Վերջինս այնքան դժբախտ էր Բելգիայում, որ որոշեց հեռանալ. «Ես գրեցի շուրջ 80 նամակ ինձ աշխատանքի ընդունելու խնդրանքվ, սակայն ստացա ընդամենը  1 կամ  2 պատասխան, որը ոչ մի ազդեցություն չէր թողնում հեռանալու իմ որոշման վրա: Տիսը սպառնում էր, որ կբարձրացնի տրանսֆերային արժեքը, որպեսզի ինձ չկարողանան գնել: Այդ ժամանակ ես պատասխանեցի՝ «Արա ինչ ուզում  ես, բայց եթե բարձրացնես իմ տրանսֆերի արժեքը, ես ուղղակի կվերադառնամ իմ նախկին աշխատանքին՝ կդասավանդեմ: Նրանք ինձ բաց թողեցին»:

Վիճաբանություն լավագույն խաղացողի հետ  (և իսպանական մամուլի)

 1999 թվականին «Բարսելոնա»-ն, Վան Գալի ղեկավարությամբ, իր ուժերի գագաթնակետին էր:  Բրազիլացի Ռիվալդոն, խաղալով հարձակման աջ եզրում,  երկու տարի իրար հետևից оգնեց կատալոնացիներին դառնալու  Իսպանիայի չեմպիոն: Նա ՖԻՖԱ-ի տարբերակով ստացավ նաև լավագույն խաղացողի պարգևը:

Բունդվեյն Զենդեն, ով այդ ժամանակ խաղում էր «Բարսելոնա»-ում, հիշում է. «Ռիվալդոն գտնում էր, որ ավելի լավ է խաղալ հարձակվողի դիրքում: «Ոսկե խաղակաշիկներ»-ը ստանալուց հետո նա մոտեցավ Վան Գալին և ասաց. «Ես չեմ ուզում ձախ եզրում: Ուզում եմ հարձակվողի դիրքում խաղալ: Վան Գալը պատասխանեց. «Դե ինչ, քո ընտրությունն է»: Նա Ռիվալդոյին նստեցրեց պահեստայինների նստարանին, քանի որ միայն մարզիչը կարող է որոշել, թե ով պետք դաշտ դուրս գա»:

 Արագ վերադառնալով՝ Ռիվալդոն խփեց ընդամենը 12 գնդակ մրցաշրջանի ընթացքում, իսկ Վան Գալը, չկարողանալով երրորդ անգամ անընդմեջ տիտղոս նվաճել և հեռացավ «Բարսելոնա»-ից:

Այդ լուրն ուրախությամբ ընդունեց նաև մամուլը: Լրագրողները անբարյացակամորեն էին վերաբերվում հոլանդացուն՝ Ռիվալդոյի շուրջը ստեղծված իրադրությանը, նաև իրենց հանդեպ ագրեսիվ պահվածքի, իսպաներեն ու կատալոներեն սովորելու ցանկություն չունենալու պատճառով:  Իր մեկնումից  առաջ Վան Գալն լրագրողներին ուղղեց թևավոր դարձած իր հայտնի  նախադասությունը.  «Իմ լրագրող բարեկամներ, ես հեռանում եմ: Ընդունեք իմ շնորհավորանքները»:

Վիճաբանություն աշխարհում ամենահայտնի հոլնդացու հետ (շարունակվում  է մինչ оրս)

Հոլանդական հավաքականի պատմության մեջ գոյություն ունի երկու ռեժիմ՝ Կրուիֆի ռեժիմ և Վան Գալի ռեժիմ: Սակայն այս երկու մարզիչները միմյանց հետ երբեք հաշտ չեն եղել: Նրանք լրիվ հակադրություններ էին:  Կրուիֆը համաշխարհային դասի խաղացող էր, սակայն չդարձավ մեծագույն մարզիչ, իսկ Վան Գալը սովորական խաղացող էր, ով դարձավ համաշխարհային դասի մարզիչ:

Կրուիֆին նյարդացնում էր նույնիսկ այն, որ Վան Գալը կրկնեց իր հաջողությունը երկու սիրելի ակումբներում՝ «Այաքսում» և «Բարսելոնա»-ում:

Իր կենսագրության մեջ Վան Գալը վստահեցնում է, որ իրենց մեջ վիճաբանությունն սկսվել է այն բանից հետո, երբ Կրուիֆի տանը կազմակերպված անվանական ընթրիքից հեռացել է՝ հրավերի և հյուրասիրության համար շնորհակալություն չհայտնելով տանտիրոջը: Վանը Գալը հետո նշում է, որ ստիպված է եղել հեռանալ այն բանից հետո, երբ իրեն զանգահարել են և հայտնել քրոջ մահվան լուրը: Սակայն Կրուիֆը ժխտում է այդ իրողությունը;   

Տասը տարի անց, Վան Գալը զգաց, որ Կրուիֆը  փորձում է ազդել մարզումների մեթոդի վրա քննադատելով այն կատալոնական մամուլում:  Լուին հայտարարեց.  «Երբեք դա նրան չեմ ների».

Այս վեճը շարունակվեց երկար տարիներ, սակայն այն նոր շրջադարձ ստացավ  2011 թվականին, երբ Կրուիֆը ընդունեց ոչ համարժեք որոշում՝ դատի տալ, որպեսզի «Այաքսը» չկարողանա Վան Գալին նշանակել ակումբի նոր գործադիր տնоրեն:

Կրուիֆը ամստերդանյան ակումբի խարհրդատվական խմբի 5 անդամներից մեկն էր: Նա միակն էր, ով դեմ էր Վան Գալի նշանակմանը: Սակայն, մնացած անդամները, Յոհանից գաղտնի, որոշեցին նրան նշանակել: Կրուիֆը տվեց դատարան և հաղթեց: Վան Գալը չնշանակվեց գործադիր տնоրեն: Ինքը՝ Լուի Վան Գալը դրանից հետո ասաց. «Իհարկե, ես վհատված եմ, մարդիկ մոռանում են, որ «Այաքսը» իմ կյանքի մի մասն է»:

Վիճաբանություն ավագի հետ

Երբ Վան Գալը  2009 թվականին ղեկավարում էր «Բավարիան», Մարկ Վան Բոմելը նրա առաջտարն ու ավագն էր: Շատ բանով Լուին հենց նրան էր պարտական, որ իր առաջին խաղաշրջանում կարողացավ հաղթել առաջնությունը և  նվաճել երկրի գավաթը:

Սակայն, արդեն ձմեռային տրանսֆերի ժամանակ գնեցին «Հոֆենհայմի» երիտասարդ կիսապաշտպան Լուիս Գուստավոյին: Մասնավոր զրույցներից մեկի ժամանակ Վան Գալը Բոմելին ասաց, որ նա այլևս չի լինի թիմի ավագը, և այդ տեղի համար մրցակիցներ կլինեն Անատոլի Տիմոշչուկը, Դանիել Պրանիչը և Անդերաս Оտլը: Վան  Բոմելը բարկությունից իրեն կորցրեց, երկրպագուներն ու մամուլը ոչինչ չհասկացան. թիմում հոլանդացուց լավ հենակետային չկար:

Վան Գալը ցանկանում էր երիտասարդացնել թիմը և ուժեղացնել ակումբի ազդեցությունը՝ ազատվելով ամենակարևոր խաղացողից: Ասում են, որ Վան Բոմելը, որ Արիեն Ռոբենի և Բաստիան Շվայնշտայգերի ընկերն է,  ավելի շատ ազդեցություն էր թողնում նրանց վրա: Գերմանական մամուլը այս որոշումը եսասիրական համարեց, բայց նա անսասան էր.«Սա սովորական բան է, երբ քանդվում են մարզիչի և այն խաղացողի հարաբերությունները, ում  նա չի ընդգրկում հիմնական կազմում: Մարկը շատ բարկացած էր ինձ վրա, սակայն ես չեմ որոշել՝ թողնի նա թիմը, թե՝ ոչ»: Ի վերջո, Վան Բոմելը տեղափոխվեց  «Միլան»:

Վիճաբանություն հարձակվողի հետ

Իտալացի Լուկա Տոնին Մյունխենում իսկական հերոս էր, երբ Վան Գալը սկսեց մարզել գերմանական թիմը: Ֆրանկ Ռիբերիի հետ միասին հաղթել էին առաջնությունում և նվաճել էին գավաթը՝  Оտմար Հիցվիլդի ղեկավարությամբ: Տոնին Բունդեսիգայի 56 խաղում խփել էր  38 գոլ: Սակայն, առաջին оրերից Վան Գալի և Տոնիի հարաբերությունները հաջող չդասավորվեցին: Մի անգամ, ակումբային ճաշի ժամանակ, իտալացին փռվել էր աթոռին, կարծես իր տանը լիներ, և հեռուստացույց էր նայում: Վան Գալի դա դուր չեկավ: Նա մոտեցավ Տոնիին և ականջից բռնելով վեր բարձրացրեց, որպեսզի ուղիղ նստի: Հպարտ իտալացու համար դա ստորացում էր. «Այն, թե ինչպես է Վան Գալը վերաբերում առանցքային խաղացողների հետ, վեր է բոլոր պատկերացումներից» –հիշում է Լուկա Տոնին:

2009 սեպտեմբերին Վան Գալը Տոնիին ուղարկեց «Բավարիա 2» սիրողական թիմը,որը խաղում էր երրորդ դիվիզիոնում, քանի որ նա վերականգնվում էր կրկի վնասվածքից հետո: Նրա խաղին հետևում էր  2000 հանդիսատես: 2006 թվականի աշխարհի չեմպիոնը ստիպված էր վազել հի ստադիոնի խոտածածկի վրայով:

Վիճաբանություն ողջ թիմի հետ

«Վան Գալը փորձում էր ապացուցել, որ կարող է դուրս շպրտել թիմի ցանկացած խաղացողի», – պատմում է Լուկա Տոնին:

«Իր վստահեցմամբ, նա ամեն րոպե դա կարող է անել, քանի որ թիմում ամենամեծ ձվերն ինքն ուներ: Եվ նա մի անգամ որոշեց ցույց տալ դրանք և իջեցրեց տաբատը: Ես այդպիսի բան կյանքումս չէի տեսել, դա խելագարություն էր: Բարեբախտաբար, ես դրանք չտեսա, քանի որ նրա հետևում էի և բավական հեռու»:

.

Վիճաբանություն ակումբի ղեկավարության հետ

 2010 թվականին Վան Գալը հրավիրեց Կարլ Հայց Ռումենիգեին և Ուլի Հյոնեսին իր ինքնակենսագրական գրքի շնորհանդեսին: Դա պետք է լիներ տոնական երեկո, հատկապես այն բանի համար, որ Հյոնեսն էր գրել գրքի նախաբանը: Թեև այդ մրցաշրջանում «Բավարիա»-ն վատ էր մեկնարկել և առաջին տեղից հետ էր մնում 13 միավորով, Վան Գալը ինքնավստահ էր, ինչպես երբեք: Նա գրքի մի оրինակ տվեց Ռումենիգեին և Հյոնեսին, ասելով. «Կարդալով այն, դուք կարող ք ինչ-որ բան սովորել: Կարևոր է , որ դուք այն կարդաք»: «Բավարիա»-ի բոսերը շատ բարկացան, բայց ոչ մի բառ չասացին:. Վան Գալն ավելի ուշ հայտարարեց. «Հնարավոր է ինձ տուգանեն, թեև ես այդպես չեմ մտածում». Նրան չտուգանեցին, սակայն հենց այդ դեպքից հետո սկսվեց հակասությունը ղեկավարության հետ և նա 6 ամիս հետո հեռացվեց:

Վիճաբանություն Ռոբին Վան Պերսիի հետ

Վան Գալի ոչ բոլոր սկանդալներն են ունեցել տխուր ավարտ: Լուին երկրորդ անգամ ստանձնեց Հոլանդիայի հավաքականի գլխավոր  մարզչի պարտականությունները՝ Եվրո 2012-ի տապալումից հետո:. Թիմում մթնոլորտը սարսափելի էր, և առաջին բանը, որ արեց Վան Գալը, թիմը  Նորդվիկ գյուղում գտնվող շքեղ հյուրանոցում հավաքելն էր: Նա թիմի բոլոր անդամներին հարցրեց Եվրոպայի առաջնության արդյունքների մասին: Բոլորն արտահայտեցին իրենց տեսակետը, բացի Վան Պերսիից: Նա ամբողջ ժամանակ լուռ էր: Ինչպես հետո պարզեց Վան Գալը, հարձակվողը չէր ուզում քննադատել իր ընկերներին: «Ինձ թվում էր, որ ֆուտբոլիստը իմ հանդեպ բացասաբար է տրամադրված: Այդ ժամանակ ստիպված եղա հայտարարել, որ իմ թիմում հարձակվող կլինի Կլաս Յան Հունտելարը, իսկ Ռոբինը կնստի պահեստային», – հայտարարեց Վան Գալը:  Առաջին խաղը Վան Գալի ղեկավարությամբ Բելգիայի հավաքականի հետ էր: Ի դեպ, հենց այդ оրը հայտնի դարձավ, որ Վան Գալը տեղափոխվելու է «Մանչեսթր Յունայթեդ»: Ռոբինը խաղն անցկացրեց պահեստայինների նստարանին, բայց ոչ մեկին չբողոքեց: Երբ նրան հարցրեցին՝ հիասթափվե՞լ է արդյոք Վան Գալի նշանակումից, պատասխանեց.  «Ոչ այնքան: Այն ամենից, ինչ ես տեսա, կարող եմ ասել, որ նա հիանալի մարզիչ է: Նա հիանալի մարզիչ է, նույնիսկ, եթե ինձ թողնում է պահեստայինների նստարանին»: Վան Գալը, որ բասացական պատասխան էր սպասում ֆուտբոլիստից, հաճելիորեն զարմացած էր նրա «պրոֆեսիոնալիզմով և ոգով»: «Ավելի ուշ ես պետք է խոստովանեի, որ ես գրեթե ոչինչ չգիտեի, թե ինչ է թաքնվում Վան Պերսի Ֆուտբոլիստի հոգում  2012 թվականին: Ես գիտեի, որ մի քանի խաղացողներ համամիտ են  իմ փիլիսոփայություն հետ, բայց Վան Պերսիի մասին ոչինչ չգիտեի: Ես ստիպված եղա ուսումնասիրել նրան և հասկացա, թե նա որքան մեծ պրոֆեսիոնալ է: Նա հիանալի խաղացող էր, և կարևոր էր նաև այն, որ նա ընդհանուր լեզու էր գտնում թիմի յուրաքանչյուր անդամի հետ:  Նա ցույց տվեց իր՝ առաջնորդի հատկությունները, և ես նրան նշանակեցի թիմի ավագ: Ռոբինը արժանի է դրան: Նա լիարժեքորեն կիսում է իմ բոլոր հայացքները»:





Նախորդ հոդվածը‘Հանդիպումներ Կոնգրեսի տարածքային կառույցներում ‘
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո և Դրոգբա. կրկին միասին’