‘
Ապրիլի 12, կիրակի, ժամը՝19:00, «Oլդ Տրաֆորդ»
Մրցավար՝ Մարտին Աթկինսոն
Հեռավոր անցյալում են մնացել այն ժամանակները,երբ սըր Ալեքս Ֆերգյուսոնը նրբանկատորեն «Մանչեսթր Սիթիին» «աղմկարար հարևաններ» էր անվանում: Հեռվում են նաև այն ժամանակները,երբ տասնամյակներ շարունակ «Յունայթեդը» հակառակորդ էր փնտրում այլ վայրերում՝ «քաղաքաբնակների» մեջ չտեսնելով իրենց արժանի հակառակորդի: Թեև 2013թվականի չեմպիոնական տիտղոսին, 2011-թվականից սկսած, «կարմիր սատանաները» իրենց դաշտում չեն կարողացել հաղթել «քաղաքաբնակներին»: Այդ նույն թվականին էր,որ «կարմիր սատանաները» «Oլդ Տրաֆորդուն» 1:6 հաշվով խայտառակ պարտություն կրեցին «Մանչեսթր Սիթիից»:
Հաշվի առնելով ամառային հզոր տրանսֆերային քաղաքականությունը և «Մանչեսթր Սիթիի» չեմպիոնական տիտղոսը, հենց «Յունայթեդն» էր ընթացիկ առաջնության մեկնարկին հիշեցնում «աղմկարար հարևանի»,որ փորձում էր կարճ ժամանակահատվածում կրճատել իրենց և մանչեսթրյան հարևանների միջև գոյացած անդունդը: Մրցաշրջանի առաջին կեսում Մանուել Պելեգրինիի թիմը հաղթել է «Յունայթեդին» նվազագույն՝ 1:0 հաշվով: Եվ այս արդյունքի համար «կարմիր սատանաները» պետք է շնորհակալություն հայտնեն ճակատագրին,քանի որ «Սիթին» հնարավորություն ուներ ավելի շատ գոլեր խփելու: Եվ մինչև վերջին ժամանակները հազիվ, թե որևէ մեկը կարողանար հավատալ, որ մրցաշրջանի երկրորդ կեսում «Յունայթեդը» կարող է առաջ անցնել իրենց այսօրվա մրցակիցներից, թեկուզև մեկ միավորով: Տեսականորեն այս երկու թիմերին էլ կարելի է համարել չեմպիոնական տիտղոսի հավակնորդներ,սակայն իրականում նրանք պայքարում են լավագույն քառյակում ամրապնդվելու համար:

Իրադրությունը հիմնավորապես փոխվեց անցած շաբաթ: Այդքան շատ քննադատության ենթարկված Լուի վան Գալի թիմն անընդմեջ 5 հաղթանակ տոնեց, ինչպես նաև շատ գեղեցիկ խաղ ցուցադրեց «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» հետ առանցքային հանդիպոմներում: «Մանչեսթր Սիթին»այդ նույն ժամանակահատվածում դուրս մնաց Չեմպիոնների լիգայի գավաթի համար պայքարից , վերջին 5 հանդիպումներից երեքում պարտվեց, իսկ երկուշաբթի օրը պարզվեց, որ նրանք թույլ են անգամ «Քրիստլ Փելասից»:
Դժվար է ասել, թե բացառությամբ Ջո Հարթի,«Սիթիի» որ ֆուտբոլիստն է այս ամսվա ընթացքում պահպանել իր բարձր խաղամակարդակը,սակայն Պելեգրինին հավանաբար հույս ունի,որիր թիմը կրկին հիանալի ֆուտբոլային խաղեր կցուցադրի առաջնության վերևջնամասում:
Այդ գործը թիմը պետք է սկսի արդեն այսоր, առավել ևս,որ դժվարությունները պայմանավորված են ոչ թե կադրերի պակասով, այլ լավագույն ֆուտբոլիստների մարզավիճակով: Հազիվ, թե Պելեգրինի կարողանա ինչ-որ նոր բան հայտնագործել այսպիսի խաղում: Լուի վան Գալն էլ վստահաբար պնդում է, որ «Սիթին» կփորձի խաղալ գնդակով, և այստեղ հարցն այն է, թե ինչպես ֆւտբոլիստները կկատարեն չիլիացու կողմից իրենց վրա դրված պարտականությունները:

«Մանչեսթր Յունայթեդի» տակտիկան բոլորին մոտավորապես պարզ է: Եվ առաջին բանը, որի վրա պետք է ուշադրություն դարձնի «Սիթիի» մարզչական շտաբը այն դերն է, որը «Յունայթեդում» կատարում է Մարուան Ֆելաինին:. «Յունայթեդը» մի քանի տարիների ընթացքում այս հանդիպմանն է մոտենում դաշտի կենտրոնում ակնհայտ առավելությամբ, որն առաջին հերթին կապված է Ֆելաինիի հետ: Վատն այն է,որ դեռևս պարզ չէ, թե «Սիթիի» որ խաղացողը կկարողանա կանգնեցնի բելգիացուն,որն ունի հզոր ֆիզիկական ուժ և կարողանում է գնդակի դեմ առնել թե կրծքով,թե ոտքերով: Անկասկած,արդարացիորեն այս հանդիպումը մեծ հետաքրքրությունն է առաջացրել, և ֆուտբոլասերը ականատեսը կլինի լարված ու անզիջում պայքարի
‘