‘«Մանչեսթր Յունայթեդ»-«Չելսի». Խաղից առաջ’

1042

Հոկտեմբերի 26, կիրակի, ժամը՝ 20:00, «Оլդ Տրաֆոլդ»

Մրցավար՝ Ֆիլ Դաուդ 

Այս երկու թիմերը խաղադաշտ դուրս կգան միմիայն հաղթելու ցանկությամբ: Մաուրինյոն ասում է այն մասին, որ իր թիմին ոչ ոքի արդյունքը հարկավոր չէ: Հաղթանակի համար կխաղա նաև մանկունյանցիների նոր մարզիչ վան Գալը: Այստեղ տրամաբանությունը պարզ է, ինչպես և մեկ տարի առաջ. վան Գալը խոսում է չեմպիոն դառնալու հնարավորությունների մասին, իսկ այդ դեպքում պետք է անպայման հաղթի առաջատարին: Մաուրինյոն հիմա Պրիեմիրայի ամենաուժեղ և համարժեք կադրերով համալրված թիմն ունի:Այս իմաստով թիմը տանտերերի համեմատությամբ առավելությունն ակնհայտ է: «Չելսին» գիտի, թե ինչ պետք է անի խաղադաշտում: «Յունայթեդը» կարող է գնդակն իր վերահսկողության տակ պահել, սակայն պաշտպանների թույլ խաղը կարող է ճակատագրական դեր ունենալ:

Այս ամենը լավ է հասկանում նաև վան Գալը և «Բարսելոնայի»՝ իր նախկին оգնականի հետ հակամարտությունում իր սաներից պետք է  պահանջի, որ նրանք առավելագույնս оգտվեն դարպասի մոտ ստեղծված վտանգավոր պահերից: Առաջին հերթին սա վերաբերում է Անխել դի Մարիային, ով վերականգնվել է վնասվածքից հետո և պատրաստ է այս անչափ կարևոր խաղին: Արգետինացին նաև անհատապես ամենավտանգավոր խաղացողն է, և նրա հետ այսօր «Չելսին» կհանդիպի: Ուեյն Ռունին  որակազրկման պատճառով այս հանդիպումը բաց կթողնի: Այս հանգամանքը հնարավորություն կտա դաշտ դուրս գալու Խուան Մատային: Իսկ առանցքային ընտրությունը Վան Գալը պետք է կատարի առաջին գծում: Ռադամել Ֆալկաոն քիչ է գոլ խփում, բայց ավելի թարմ է թվում վան Գալի հայրենակից վան Պերսիից: Միևնույն ժամանակ, Լու վան Գալին ոչինչ չի խանգարում խաղալ  երկու հարձակվողով՝ ճնշման տակ պահել հակառակորդի պաշտպանությունը, որը դժվարություններ է կրում  սուր հակագրոհների ժամանակ:

Այս խաղից առաջ հյուրերի մասին բոլոր խոսակցություններտ պտտվում են կենտրոնական հարձակվողի բացակայության շուրջ: Սակայն վան Գալը կասկածի տակ է դնում Մաուրինյոյի խոսքը: Նրա կարծիքով, Դիեգո Կոստան, ի զարմանդ բոլորի, կարող է հայտնվել «Չելսիի» մեկնարկային կազմում: Պետք է նշել, որ արդեն հաստատ հյուրերի կազմում չի լինի երկրորդ հարձակվողը՝ Լոիկ Ռեմին:Այս դեպքում Ժոզե Մոուրինյոն ընտրության առաջ է կկանգնի.оգտագործե՞լ առջևի գծում Անդրե Շյուրլեին, թե՞ նրա փոխարեն այդ դիրքում խաղացնել ավելի դանդաղ, սակայն փորձառու Դիդյե Դրոգբային: Կադրային այս պակասը ճանապարհ կբացի 17-ամյա Դոմենիկ Սոլանկեի համար, ով կարող է հայտնվել  այս հանդիպման հայտացուցակում:

Ամփոփելով կրկին նշենք. եթե Վան Գալի թիմն իսկապես լրջորեն ուզում է առաջ անցնել «Չելսիից», նրա թիմն անպայման պետք է հաղթի «Oլդ Տրաֆորդում»: Միևնույն ժամանակ, «Կապույտների» առաջ պայծառ ապագան է. այսօր վաստակելով երեք միավոր՝ նրանք «Մանչեսթր Յունայթեդին» հեռվում կթողնեն, և դեռ ավելին՝ 8 միավորով առաջ կանցնեն «Մանչեսթր Սիթից»:

Կարծիքներ

«Մանչեսթր  Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալ . «Ես Անգլիայում եմ ընդամենը երեք ամիս: ժոզեն այստեղ է մեկ տարի երեք ամիս: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ նրա թիմն առաջընթաց է ապրում: Երբ ես նոր ակումբ եմ գնում, ապա շտաբում թողնում եմ նախկին մարզիչներից մեկին: Այդպես  էլ այն ժամանակ ժոզեն մնաց «Բարսելոնայում» , իսկ հիմա Գիգզն է «Մանչեսթր Յունայթեդում»:

Մոուրինյոն երկու տարի աշխատել էր Ռոբսոնի հետ և թիմի մասին գիտեր ամեն ինչ: Նա շատ լավ էր խոսում իսպաներեն և կարող էր ինձ օգնել աշխատանքի մեջ: Իսկ ամենաշատը ինձ տպավորել էր այն, թե ինչպես էր խոսում նախագահի հետ Ռոբսոնի մասին և պաշտպանում նրան: Նրա չարությունն ու նվիրվածությունը ինձ վրա մեծ տպավորություն  թողեցին:

Ժոզեի թիմերը միշտ շատ լավ կազնակերպված են, որը նրան շատ լավ կառավարիչ է դարձնում:Նա աշխարհի լավագույն մարզիչներից է: Հնարավոր է, որ նա նույնիսկ ինձանից էլ լավն է, բայց մենք կարող ենք հաղթել այս խաղում: Իսկ եթե կարողանանք տիտղոս նվաճել, ապա այդ ժամանակ ես ինձ կարող եմ համեմատել Մոուրինյոյի հետ:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզո Մոուրինյո. «Լուին ինձ տվել է այն, ինչ հիմա ես եմ տալիս իմ оգնականներին. Դա ոչ միայն պարտականություն է, այլև տարածություն, զագանալու և առաջ գնալու հնարավորություն: Նա ինձ պատրաստեց հաջորդ քայլին:

Ես միայն դրական նորություններ ունեմ: Մենք մրցաշարային աղյուսակի ամենավերևում ենք, մենք Չեմպիոնների լիգայում 9 հնարավորությունից ունենք 7 միավոր և, ամենակարևորը, մեր թիմում շատ լավ մթնոլորտ է և բարձր տրամադրություն:Ինչպես էլ, որ վերջանա  հանդիպումը «Оլդ Տրաֆորդում», միևնույնն է, մենք Լոնդոն կվերադառնանք որպես առաջատարներ: Բայց եթե ինձ առաջարկեն ոչ ոքի, ապա ես չեմ համաձայնի:

Վան Գալն ասում է, որ ինքը չունի խաղաոճ: Ես նույնպես չունեմ: Թոփ մարզիչները չունեն խաղաոճ, նրանք առաջնորդվում են խաղացողների հնարավորություններով, որոնք կան թիմում: Եթե քո ձեռքի տակ կա Ազար, Oսկար ու Սեսկ, ապա դու պետք է խաղաս գնդակով: Դու պետք է վերահսկես խաղը՝ оգտագործելով նրանց ստեղծարարությունը:

Հետաքրքրական փաստեր

«Մանչեսթր Յունյթեդը» Պրեմիեր լիգայում «Չելսիի» հետ ունեցած  վերջին  22 հանդիպումներից հաղթել է միայն 6-ում:

«Չելսին» վերջին երկու հանդիպումներում  «Оլդ  Տրաֆորդ»-ում գոլ բաց չի թողել:

Նախորդ հոդվածը‘Հոկտեմբերի 27-ին Կոնգրեսը կայցելի Պանթեոն եւ Եռաբլուր’
Հաջորդ հոդվածը‘ Պրեմիերա. խաղեր, որոնք չարժե բաց թողնել’