‘«Մանչեսթր Սիթիի» տնօրենության անդրադարձը վիճակահանությանը ‘

1003

«Մանչեսթեր Սիթիի» սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիսթայնն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությանը: «Քաղաքացիները», նախորդ մրցաշրջանի նման, այս անգամ ևս մրցելու են «Բարսելոնայի» հետ:

«Ինչպիսի՜ անակնկալ: Չէինք սպասում: Նույն մրցակիցները, ինչ նախորդ մրցաշրջանում: Խմբային փուլում խաղացինք «Բավարիայի» և ԲԿՄԱ-ի հետ, ինչպես անցյալ անգամ, իսկ այժմ 1/8 եզրափակչում կրկին «Բարսելոնան» բաժին հասավ մեզ: Իհարկե, մենք պատրաստ ենք լինելու այդ խաղին: Համոզված ենք, որ ավելի ուժեղ ենք դարձել և կարող ենք շարունակել պայքարը:

Իր փորձով և կազմով «Բարսելոնան» բարդ մրցակից է, բայց մենք էլ նույն տեղում չենք մնացել: Հարցն այն չէ, թե մենք այժմ ինչպես ենք զգում մեզ, այլ այն, թե ինչպես կզգանք նրանց հետ խաղերի ժամանակ: «Բարսելոնայի» դեմ պայքարում անհրաժեշտ կլինի օգտագործել հարձակման գծի ստեղծագործականությունը և պաշտանության ուժը»,-Բեգիրիսթայնի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի երկու խաղերում էր «Բարսելոնան» հաղթանակ տոնեց` 2:1 և 2:0 հաշիվներով:

Նախորդ հոդվածը‘Եվրոպա լիգա. Հայտնի են 1/16 եզրափակչի զույգերը’
Հաջորդ հոդվածը‘«Շալկե 04»-ի ֆուտբոլիստները հավատում են իրենց ուժերին’