‘«Մանչեսթր Սիթին» պատրաստ է Պելեգրինիին փոխարինել Գվարդիոլայով’

892

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը այնքան էլ գոհ չէ թիմի արդյունքից և կարող է հրաժարվել գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի ծառայություններից։

Ինչպես հաղորդում է «Mirror» պարբերականը, ակումբը մտադիր է այդ պաշտոնի համար հրավիրել Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային։ «Սիթին» կփորձի բանակցել իսպանացի մասնագետի հետ մրցաշրջանի ավարտին։ Դա տեղի կունենա այն դեպքում, երբ Մանուել Պելեգրինին չկարողանա իրականացնել իր առաջ դրված հանձնարարությունները։

Ակումբում վստահ են, որ Գվարդիոլայի ղեկավարությամբ կկարողանան հաղթել Չեմպիոնների լիգայում։ «Մանչեսթր Սիթիի» ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ ակումբի ղեկավարները Գվարդիոլայի հետ լավ հարաբերություններ ունեն և երբևէ կկարողանան նրան համոզել գլխավորել անգլիական թիմը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթր Սիթին» ՉԼ իր խմբում վերջին տեղն է զբաղեցնում, իսկ Անգլիայի առաջնությունում երրորդն է։

Նախորդ հոդվածը‘Ոստիկանական ծուղակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Սքոուլզ. « Լուի վան Գալը խոսում է առաջընթացի մասին: Ես նրանից սպասում էի ավելի լավ արդյունք»’