‘«Մանչեսթր Սիթին» փորձելու է ձեռնոց նետել Եվրոպային’

675

Մանուել Պելեգրինին այս ամռանը կարողացել է հավաքագրել երկու տարբեր  կազմեր. կկարողանա՞ն «քաղաքացիները» լուրջ հայտ ներկայացնել չեմպիոնների լիգայում: Այնուհանդերձ, Պելեգրինին փորձելու է  ձեռնոց նետել Եվրոպային:

Անգլիայի չեմպիոնը, առանց այդ էլ ունենալով բավականչափ կադրային ներկայանալի կազմ և պահեստայիններ, տրանսֆերների ամառային այս շրջանում ձեռք է բերել դարպասապահ Վիլի Կաբալյերոյին, պաշտպան Բակարի Սանյային և կիսապաշտպաններ Ֆերնանդոյին և Ֆրենկ Լեմպարդին:

Շուտով «քաղաքացիները» կավարտեն նաև գործարքը «Պորտու»-ի հետ Էլյակիմ Մանգալային ձեռք բերելու առնչությամբ, որից հետո Պելեգրինին կարող է оգտագործել մեկնարկային կազմի երկու զուգորդումները:

Նախորդ հոդվածը‘Ռոջերսը գոհ է ԱՄՆ-ի մրցաշարից’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Բանակցություններն ու իրավիճակի սրումը շփման գոտում’