‘«Մանչեսթր Սիթի»-«Լիվերպուլ». Չեմպիոնի և փոխչեմպիոնի հակամարտությունը’

698

Oգոստոսի 25, ժամը՝ 23:00,  «Էթիհադ» մարզադաշտ

Մրցավար՝ Մայքլ Оլիվեր

Ուղիղ հեռարձակում՝ Հհեռուստաընկերություն

 

Այս երկու թիմերի նպատակը չեմպիոնությունը նվաճելն է: Քաղաքացիների և մանկունյացիների՝  Պրեմիեր լիգայի առաջին հանդիպումների մասին միանշանակ կարծիք հայտնել հազիվ թե հնարավոր լինի: «Լիվերպուլը» ցուցադրեց հակագրոհային ֆուտբոլ, որը, բնականաբար, բավարար չէ իրենց անմիջական մրցակցի դեմ խաղում: «Մանչեսթր Սիթիի» խաղացող Սերխիո Ագուերոն շարունակում է լավ խաղ ցուցադրել, սակայն հիմնական ուշադրությունը կսևեռվի Յայա Տուրեի և նրա փոփոխվող տրամադրության վրա: Քաղաքացիներն իրենց առաջատարից տպավորիչ խաղ են ակնկալում:

«Լիվերպուլը» թեև «Սաուտհեմպտոնի» հետ հանդիպմանն այնքան էլ վստահ խաղ չցուցադրեց, սական կարողացավ հասնել արդյունքի: Հավանաբար, Բրենդան Ռոջերսը «Էթիհադ»  մարզադաշտում խաղի դուրս կբերի նույն կազմը՝ պահեստայինների նստարանին թողնելով վատ խաղացած Լուկաս Լեյվին: Բրազիլացու փոխարեն պատրաստ է պայքարի դուրս գալու Ջո Ալենը:  

Երկու թիմերն է ԱՊԼ-ի մեկնակին խոցելի են թվում, սակայն ամեն ինչ կանեն հաղթելու համար: Այս պահին այդքան էլ կարևորություն չունեցող հանդիպումը մրցաշրջանի զարգացման ինչ-որ շրջանում մեծ նշանակություն կարող է ունենալ:  

Կարծիքներ

«Մանչեսթր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուլ Պելեգրինի. «Այո, «Լիվերպուլի» բախտը «Չելսիի» հետ խաղում չբերեց: Երբ նրանք մեզ հաղթեցին 3:2 հաշվով Անֆիլդում, մարդիկ ասում էին, որ չեմպիոն կդառնա «Լիվերպուլը»: Այդ հանդիպման ժամանակ մենք հակառակորդից ավելի լավ էինք խաղում:Այս անգամ էլ մեր բախտը չբերեց: Բավական էր միայն մրցավարի սխալները՝ հօգուտ մրցակցի, բայց մենք չբողոքեցինք: Ես բացարձակապես վստահ էի, որ նրանք չեն հաղթի մնացած չորս խաղում, և վստահ էի՝ որ մենք կհաղթենք մնացած հանդիպումներում:

Մարդիկ կարծում են, թե ամեն ինչ պայմանավորված է փողով, բայց դա այդպես չէ:  Ուրիշ ակումբներ մեզանից շատ գումար էին ծախսել, բայց հաղթեցինք մենք: Հարկավոր է ճիշտ կատարողներ գտնել և թիմային խաղ ցուցադրել»: 

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերս.  «Որ փուլում էլ, որ այս մենամարտը տեղի ունենա, այն մեզ համար շատ կարևոր է: Սակայն, ամեն դեպքում, այս պահին չեմ կարծում, որ այդչափ կարևոր է. չէ՞ որ հաղթղի ճակատագիրը կորոշվի միայն 38 հանդիպումներից հետո: Մրցաշրջանը դեռ նոր է սկսվում: Մենք սկսեցինք հիանալի հաղթանակով, իսկ հիմա մենք ուղղակի արդյունքի հետևից ենք գնում, որը կփորձենք ձեռք բերել»:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցիների մեկ քառորդը Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է համարում’
Հաջորդ հոդվածը‘Գարեգին Բ-ն զորակցություն է հայտնել համայն եզդիների հոգեւոր առաջնորդին’