‘«Մանչեսթր Սիթի» –«Չելսի». Խաղից առաջ’

1609

«Մանչեսթր Սիթին» մի քանի օր առաջ հաղթական ճամփորդություն կատարեց «Էմիրեյթսում», որտեղ «Արսենալը» կրկին ոչ մի դժվարություն չառաջացրեց քաղաքաբնակների համար: Անշուշտ, այդ հանդիպումն ադեն անցյալում է, և հիմա Պեպ Գվարդիոլայի թիմին լոնդոնյան մեկ այլ աումբի հետ է հանդիպում սպասվում: «Կապույտները» անցած տուրում ևս «մեծ» հանդիպում են անցկացրել մեկ այլ մանչեսթրյան թիմի հետ, սակայն զիջել են, թեև առաջին գոլն իրենք են խփել: Անտոնիո Կոնտեին թիմին բացարձակապես այլ մրցակից է սպասում, ով «կարմիր սատանաների» ֆուտբոլից տարբերվող բոլորովին այլ ֆուտբոլ է առաջարկելու: Հաղթանակի դեպքում կապույտները ավելի իրական կդարձնեն հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հայտնվելու հնարավորությունը: Ի դեպ, հենց «Չելսին» է եղել  վերջին թիմը, որը հաղթել է  «էթիհադում»։ Դա տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերին:  

Այս հանդիպման, ինչպես նաև մրցակից թիմի մասին ամենալավ դիտարկումներն արել է «կապույտների» մարզիչը: Անտոնիո Կոնտեն անդրադառնալով այս խաղին՝ ասել է, որ իրեն անհրաժեշտ է  հավասարակշռել կազմն ինչպես գրոհային, այնպես էլ՝ պաշտպանական գծում:  Միայն այդպես է հնարավոր լինի հաղթել «Մանչեսթեր Սիթիին»։

 «Իհարկե այսպիսի եղանակային պայմաններում մարզվելը հեշտ չէ։ Շատ դժվար է դաշտը լավ վիճակում պահել, բայց, չնայած դրան, մենք ջանացել ենք լավ աշխատել մարզումների ժամանակ, որպեսզի «Սիթիի» հետ խաղին պատրաստվենք անցած շաբաթվա ռեժիմով: Անցած տարի մենք 2 անգամ առաջնությունում հաղթեցինք «Սիթիին», և այդ հաղթանակներից մեկը «Էթիհադում» էր։ 0-1 պարտվելով՝ «Չելսին» հետ բերեց կորցրածը և հաղթեց 3-1 հաշվով: Երբ այդպիսի հզոր մրցակցի դեմ ես խաղում, անպայման նրանց կասեցնելու մարտավարական պլան պետք է ունենաս, այլապես կարող ես խոշոր հաշվով պարտվել։ Դա բարդ է, բայց մենք պետք է գտնենք  այդ հզոր թիմի թույլ կողմերը և աշխատենք օգտագործել դրանք։ Դա հեշտ չէ, բայց մենք պետք է գտնենք նրանց դեմ խաղալու լավագույն ձևը։ Ամենակարևորը, յուրաքանչյուր խաղում հարձակվելու և պաշտպանվելու հստակ մարտավարական պլան ունենալն է։ Անհրաժեշտ է կենտրոնանալ սեփական թիմի վրա:

Ես կարծում եմ անցած մրցաշրջանում էլ էր «Սիթին» հրաշալի հանդես գալիս, բայց իր առաջին մրցաշրջանից հետո մարզիչը ջանաց բարելավել մեկնարկային կազմի որակը և, ընդհանուր առմամբ, ողջ կազմը, ու հիմա բոլորս տեսնում ենք արդյունքը: Ենթադրում եմ՝ մենք միայն պետք է հիանանք այդպիսի թիմով, որովհետև նրանք հոյակապ մրցաշրջան են անցկացնում։

Յուրաքանչյուր ակումբ պետք հստակ հասկանա իր խնդիրները և խնդիրներն իր առջև դնի նախքան մրցաշրջանը՝ փորձելով դրանք լուծել։ Տարբեր ակումբներ կարող են տարբեր խնդիրներ ունենալ։

Մեզ համար այս պահին ամենահրատապ հարցը Չեմպիոնների լիգայում տեղ ապահովելն է, և դա հեշտ չի լինի, որովհետև մի շարք հզոր թիմեր հավակնում են տեղ զբաղեցնել թոփ-քառյակում, և մենք պետք է պատրաստ լինենք պայքարի։ Հիմա շատ դժվար է խոսել ինչ-որ առավելության մասին, երբ այդպիսի մրցակցի հետ ես հանդիպում, բայց մենք պետք է ճիշտ պատրաստվենք խաղին, աշխատենք լավ արդյունք ապահովել՝ հուսալով, որ մեր խաղացողները գերազանց մարզավիճակում կլինեն։ Այս պահին այնպիսի տպավորություն է, թե այդ թիմին անհնար է կանգնեցնել։

Անցած շաբաթ Ալվարո Մորատան «Օլդ Թրաֆորդում» գլխավորեց գրոհային գիծը, բայց նրա բախտը չբերեց, և չկարողացավ գոլ խփել։ Սկզբում խփեց հորիզոնական դարպասաձողին, իսկ հետո՝ երկրորդ խաղակեսին, նրա գոլը սխալմամբ չհաշվեցին, կարծելով թե խաղից դուրս վիճակում է։ Իսպանացին, հունվարից ի վեր, առաջին անգամ էր դուրս եկել մեկնարկային կազմում։

Նա դեռ պետք է շատ աշխատի, որպեսզի մեջքի վնասվածքից հետո հասնի լավագույն մարզավիճակին։ Նա պետք է համբերությամբ զինվի, բոլորս պետք է համբերություն ցուցաբերենք, բայց նրա համար հիմա կարևորը աշխատելն է»,-ասել  է Կոնտեն։

Կոնտեն լրագրողներին ասել է նաև, որ Իտան Ամպադուն, Դավիդ Լուիսը և Տյեմուե Բակայոկոն վնասվածքներ ունեն և չեն մասնակցի կիրակնօրյա խաղին: «Մանչեսթր Սիթիի» մարզիչը հավանաբար չի փոխի նախորդ խաղի հաթական կազմը:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-«Ատլետիկո». Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Ա Սերիայի օրվա բոլոր հանդիպումները հետաձգվել են «Ֆիորենտինա»-ի ավագ, 31-ամյա Դավիդե Աստորիի մահվան պատճառով’