‘«Մանչեսթ Յունայթեդը» կարևոր հաղթանակ տոնեց «Լիվերպուլի» նկատմամբ (տեսանյութ)’

1106

Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կայացած խաղում հաղթանակ տոնեցին Լուի վան Գալի սաները:

Հանդիպման 14-րդ րոպեին Խուան Մատան առաջ մղեց հյուրերին: Դաշտի տերերին չհաջողվեց նախքան ընդմիջման գնալը վերականգնել հաշվի հավասարությունը: Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում «Լիվերպուլը» հայտնվեց դժվարին դրության մեջ. Ադամ Լալանայի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Սթիվեն Ջերրարդը խաղադաշտում 40 վայրկյան անցկացնելուց հետո Էրրերայի նկատմամբ կանոնները խախտելու համար հեռացվեց խաղադաշտից: 

Թվային առավելություն ստացած «կարմիր սատանաներին» հաջողվեց երկրորդ գոլը խփել. 59-րդ րոպեին Խուան Մատան դարձավ դուբլի հեղինակ: Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Լիվերպուլին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 69-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Դենիել Սթարիջը: 94-րդ րոպեին հյուրերը հնարավորություն ունեին երրորդ գոլը խփելու, սակայն Ուեյն Ռունին չկարողացավ դիպուկ իրացնել Սիմոն Մինյոլեի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը: 

Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 59 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Լիվերպուլը» մնաց 54 միավոր հինգերորդ հորիզոնականում:

ԼԻՎԵՐՊՈՒԼՄԱՆՉ. ՅՈՒ.

1-2 (0-1)

MC

 

0-1՝ Խուան Մատա 14՛, 0-2՝ Խուան Մատա 58՛, 1-2՝ Դանիել Ստարիջ 68՛

 

ԼԻՎԵՐՊՈՒԼ. 22.Սիմոն Մինյոլե, 17.Մամադու Սախո, 18.Ալբերտո Մորենո (45.Մարիո Բալոտելլի, 66), 37.Մարտին Շկրտել, 10.Ֆելիպե Կոուտինյո, 14.Ջորդան Հենդերսոն, 20.Ադամ Լալանա (8.Սթիվեն Ջերարդ, 46), 23.Էմրե Ջան, 24.Ջո Ալեն, 15.Դանիել Ստարիջ, 31.Ռահիմ Ստերլինգ

ՄԱՆՉ. ՅՈՒ.. 1.Դավիդ Դե Խեա, 4.Ֆիլ Ջոնս, 12.Քրիս Սմոլինգ, 8.Խուան Մատա, 16.Մայքլ Քերիկ, 17.Դեյլի Բլինդ (5.Մարկոս Ռոխո, 90), 18.Էշլի Յանգ (7.Անխել Դի Մարիա, 55), 21.Անդեր Էռերա (9.Ռադամել Ֆալկաո, 83), 25.Անտոնիո Վալենսիա, 31.Մարուան Ֆելայնի, 10.Ուեյն Ռունի

 

Հեռացում՝ Սթիվեն Ջերարդ 46՛ (Լ)
Զգուշացում՝ Ջո Ալեն 19՛ (Լ), Մարիո Բալոտելլի 67՛ (Լ), Անդեր Էռերա 47՛ (Մ), Ֆիլ Ջոնս 56՛ (Մ)
Մրցավար՝ Մարտին Ատկինսոն (Անգլիա)

 

42

ԳՆԴԱԿԻ %

58

7 (1)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

5 (3)

13

ՏՈՒԳԱՆՔ

17

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊԲ. Հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող ‘
Հաջորդ հոդվածը‘Զինվոր է հանկարծամահ եղել. ՊԲ’