‘
Իտալական «Միլան»-ը հետաքրքրված է «Զենիթ»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի ծառայություններով: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի տեղեկություններով, միլանյան ակումբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Մանչինիի հետ և բանակցություններ վարել:
Հաղորդվում է, որ Մանչինին չի ցանկանում մնալ Ռուսաստանում և մտադիր է վերադառնալ հայրենիք:
Հիշեցնենք, որ «Զենիթ»-ը Մանչինիի գլխավորությամբ հրաշալի էր մեկնարկել ՌՊԼ-ում, բայց հիմա զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն ու առաջատարին զիջում է 8 միավորով:
‘