‘Մանչինի. «Անգլիայի Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է»’

1148

Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, ով նախկինում մարզում էր «Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է, որ կարոտում է անգլիական ֆուտբոլը:

««Մանչեսթեր Սիթի»-ն իմ գլխավոր անգլիական ակումբն է, իսկ «Լեսթեր»-ը` երկրորդը: Սիրում եմ անգլիական ֆուտբոլը, և դուք գիտեք այդ մասին: «Քաղաքայիններ»-ը հազիվ թե նվաճեն Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը: Այդ պատճառով ցանկանում եմ, որ «Լեսթեր»-ը չեմպիոն դառնա:

Ինձ դուր է գալիս Ռանիերիի աշխատանքը: Նա հիանալի անձանավորություն է և գերազանց մարզիչ: Ռանիերին արժանի է հաջողության հասնել: Առաջ, «Լեսթեր»: Անգլիայի Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է»,- Mirror-ը մեջբերում է Մանչինիի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘ ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել անգլիական երկու թիմերի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Հիդինկ. «Տպավորություն ունեմ, թե ԱՊԼ-ում տրամադրված են Կոստայի դեմ»’