‘Մանվել Գրիգորյանը հայտարարել է, թե վերակագնելու է իր անունը. Aysor.am’

1706

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ ԱԺ ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանն իրեն նամակ է գրել:

Երեկ Aysor.am-ը հրապարակել է այդ նամակը, որտեղ մի կողմից Գրիգորյանը կոչ էր արել զրկել իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից, ապա հայտարարել, թե վերակագնելու է իր անունը:
«Նախաքննության ընթացքում մանրամասն կներկայացնեմ բոլոր անհրաժեշտ ապացույցները, այդ թվում՝ փաստաթղթային, թե խնդրո առարկա գույքն ինչու և ինչ ձևով է հայտնվել Երկրապահ կամավորական միությանը սպասարկող պահեստներում, թե ինչպես է այն անընդհատ օգտագործվել այդ միության կանոնադրական խնդիրների լուծման համար»,- գրել է Գրիգորյանը։

 

Նախորդ հոդվածը‘Պեկինը հաստատել է Կիմ Չեն Ինի՝ Չինաստան այցելության փաստը’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն կողմ քվեարկեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը ‘