‘
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, որոշում է կայացրել եւս 2 ամսով երկարացնել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը: Դատարանը մերժել է Գրիգորյանին 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը։
‘