‘Մանրամասներ՝ Թուրքիայում Սաակաշվիլիի հետ տեղի ունեցած միջադեպից’

1061

Վրաստանի նախագահի աշխատակազմը հրապարակել է Թուրքիայում Միխեիլ Սաակաշվիլիի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները, հաղորդում է Trend-ը: Ինչպես այսօր հաղորդել են Վրաստանի նախագահի աշխատակազմից՝ բժիշկներն ստիպված են եղել քառասուն կար դնել Սաակաշվիլիի՝ երեք տեղից կոտրված ուսին, և կոտրվածքները ֆիքսել մետաղյա ներդիրների օգնությամբ: Հաղորդվում է նաև, որ Սաակաշվիլին կոտրվածք է ստացել հեծանվով ամենօրյա զբոսանք կատարելիս և վիրահատության է ենթարկվել Ստամբուլի ամերիկյան հիվանդանոցում: «Սաակաշվիլին մի քանի ժամ եղել է նարկոզի ազդեցության տայկ, վիրահատությունը կատարել է թուրք վիրաբույժ, պրոֆեսոր Մեհմետ Դեմիրխանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Ըստ բժիշկների՝ Սաակաշվիլիի լիակատար ապաքինման համար անհրաժեշտ կլինի մեկ ամիս: Նախագահ Սաակաշվիլին հիվանդանոցում անցկացրել է երկու օր, իսկ երեքշաբթի հանդիպումներ է ունեցել Անկարայում: Չորեքշաբթի նա վերադարձել է Թբիլիսի:

Ի դեպ, Սաակաշվիլին շատ բարձր է գնահատել Թուրքիայի առողջապահական համակարգը՝ հայտարարելով, թե վերջին տարիների ընթացքում այն հսկայական առաջընթաց է ապրել:

Նախորդ հոդվածը‘Պարզաբանում. Քաղաքապետարանը 202 հազար 500 կիլոմետր չի ասֆալտապատել’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ՊՍԺ. Մեկնարկային կազմերը’