‘
Նախօրեին Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հրավիրված ԶԼՄ-ների ցանկում եղել է մոտ երկու տասնյակ լրատվամիջոց՝ հիմնականում նրանք, ովքեր ավանդաբար հրավիրվում են նախագահականի միջոցառումներին: Ու քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը գտնվում է «սև ցուցակում», չէին հրավիրել:
Այնուամենայնիվ, թերթին հայտնի է դարձել, որ այդ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, խոսվել է նաև ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի մասին: Ս. Սարգսյանն ասել է, թե ԱԺ-ում Աղվան Հովսեփյանի անունը՝ որպես գլխավոր դատախազի թեկնածու, չի ներկայացվելու:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ մինչ վերջին պահը Ա. Հովսեփյանը վստահ է եղել, որ վերանշանակվելու է, ավելին, իր շրջապատում ասել է, որ արդեն պատրաստել է այն ելույթը, որը պետք Է ԱԺ-ում ներկայացներ:
Իսկ «ՀԺ»-ն, իր հերթին, հայտնում է, որ ասուլիսի ժամանակ Սարգսյանը ասել է, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացումը անխուսափելի է, և որ ուղեվարձը անպայման պետք է բարձրանա:
‘