‘Մանրամասներ 15-ամյա տղայի կողմից 80-ամյա կնոջը սպանելու դեպքի մասին’

977

Հունվարի 22-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ տարեց հարևանուհին` Ամալյա Սարգսյանը, տանը մահացել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Լեոյի փողոցի 70 տանը հայտնաբերել է 1934 թ. ծնված Ամալյա Սարգսյանի դիակը:  
Արտաքին զննությամբ դիակի ծնոտի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ: 
Հունվարի 23-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Երևանի քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սպանությունը կատարելու կասկածանքով, բաժին է ներկայացվել 1998 թ. ծնված Ա. Ք.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ա. Ք.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի օդուժը թռիչքներ է կատարում շփման գծի երկայնքով. Ադրբեջանական ԶԼՄ’
Հաջորդ հոդվածը‘Ձախողակների կառավարությունն էլ հո երիտասա՞րդ է…’