‘Մանր առեւտրականները սպառնում են համընդհանուր գործադուլ անել – բողոքի ցույց կառավարության դիմաց’

1463

Հանրապետության հրապարակում մի քանի հազար հոգի՝ տոնավաճառների ու ոսկու շուկաների վաճառականներ, բողոքի ցույց են անում Կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի: 

Ըստ այդ օրենքի՝ առեւտրի կետերի սպասարկողները պարտավոր են  ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմիններ: Պարտավորությունը չկատարելու դեպքում տնտեսվարողը կարող  է տուգանվել մինչեւ տարեկան շրջանառության 5 տոկոսի չափով:

Ցուցարարները բողոքում են, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին:

iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ քիչ առաջ ցուցարարներին է մոտեցել Հովիկ Աբրահամյանը: Ցուցարարները նրան տեղեկացրել են, որ իրենց պահանջը չբավարարելու դեպքում հոկտեմբերի 1-ից գործադուլ են անելու: 

Նախորդ հոդվածը‘Լրագրողական կազմակերպությունները պահանջում են իրավական գնահատական տալ լրագրողի աշխատանքի խոչընդոտման փաստին ‘
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» հրապարակել են մարզային հանդիպումների ժամանակացույցը’