‘Մանր եւ միջին ձեռներեցները Ազգային ժողովի դիմաց են’

1371

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող մանր եւ միջին ձեռներեցները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց: Ինչպես տեղեկացնում է iLur.am-ի թղթակիցը, նրանք պահանջում են կա՛մ կասեցնել օրենքի կիրառումը, կա՛մ այն դարձնել կամավոր: Ցուցարարները հայտարարում են, որ այս անգամ չեն պատրաստվում սպասել եւ շարունակելու են պայքարը՝ մինչեւ օրենքը չփոփոխվի:

Հիշեցնենք, որ Կառավարությունը առաջարկել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը, որը սահմանված էր մինչև փետրվարի 1-ը, հետաձգել մինչև հուլիսի 1-ը: Նախագիծը ճանաչվել է անհետաձգելի և ներկայացվել Ազգային ժողով: Նշենք նաեւ, որ այսօր ժամը 18:00-ին մանր եւ միջին ձեռներեցները պատրաստվում են վարչապետի հետ քննարկել վերոնշյալ օրենքը:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը՝ ՀՀԿ-ին. « Դուք դրդում եք, որ ժողովուրդը ձեզ հետ ուրիշ լեզվով խոսի»’
Հաջորդ հոդվածը‘Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը հրաժարական է տվել’