‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունն ամեն բան անում է, որպեսզի թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան չհեռանա թիմից: Այս մասին հաղորդում է Metro-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը լրացուցիչ 3,8 մլն եվրո գումար կստանա «կարմիր սատանաներ»-ի կողմից, եթե ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ այլ ակումբ չտեղափոխվի:
Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնա»-ն, իսկ անձամբ Պոգբան դեմ չէ կարիերան շարունակել կատալոնական գրանդում:
‘