‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը ցանկացել է իր թիմում տեսնել Լեոնարդո Բոնուչիին: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետը խնդրել է ակումբի ղեկավարությանը թիմ հրավիրել իտալացուն, սակայն վերջիններս մերժել են՝ նշելով, որ Բոնուչիի տրանսֆերային արժեքը բավականին բարձր է:
Հիշեցնենք, որ Բոնուչին 35 մլն եվրոյի դիմաց «Միլան»-ից վերադարձավ «Յուվենթուս»:
‘