‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջիկայում կարող է պաշտոնանկ արվել: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը դժգոհ է պորտուգալացու աշխատանքից ու նրան փոխարինող է փնտրում: Նշվում է, որ մանկունյացիների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Չելսի»-ի նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով ներկա պահին ազատ գործակալի կարգավիճակ ունի:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Ման. Յունայթեդ»-ը Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին տուրում հաղթել են «Լեսթեր»-ին (2-1), իսկ երկրորդ տուրում պարտվել «Բրայթոն»-ին (1-3):
‘