‘
«Մանչեսթեր Սիթի»-ն շարունակում է հետաքրքրվել «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հեռախոսազրույց է ունեցել ֆուտբոլիստի հետ և նրան առաջարկել տեղափոխվել Անգլիա:
Հաղորդվում է, որ մանչեսթերյան գրանդը պատրաստ է բոսնիացու տրանսֆերի դիմաց 100 մլն եվրո վճարել:
Ավելի վաղ, թուրինցիները մերժել էին «Ման. Սիթի»-ի 50 մլն եվրո արժողությամբ առաջարկը:
‘