‘Մաշալը վերընտրվել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարի պաշտոնում’

1076

Հալեդ Մաշալը վերընտրվել է ՀԱՄԱՍ քաղաքական շարժման ղեկավարի պաշտոնում, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները: Քվեարկությունը տեղի է ունեցել Կահիրեում, դրան մասնակցել են ահաբեկչական կազմակերպության բարձրագույն ղեկավարության օղակները, որոնք և միաձայն հավանություն են տվել Մաշալի թեկնածությանը, հաղորդում է Sky News-ը: Թուրքական Anadolu լրատվական գործակալությունը կիրակի հաղորդել է, որ Մաշալը Կահիրե է ժամանել Քաթարից, իսկ ՀԱՄԱՍ-ի խորհրդի մյուս անդամները ժամանել են ողջ արաբական աշխարհից:

ՀԱՄԱՍ-ի բարձրագույն ղեկավարության ընտրությունները մի քանի անգամ հետաձգվել են անցյալ տարվա ապրիլից՝ լուրերի ֆոնին, թե տարածաշրջանային որոշ խաղացողներ ճնշումներ են գործադրում Մաշալի նկատմամբ, որպեսզի նա շարունակի պաշտոնավարել երկրորդ ժամկետում՝ չնայած հեռանալու իր մտադրությանը: Համաձայն այն աղբյուրների, որոնց վկայակոչում է Anadolu-ն, Եգիպտոսի, Քաթարի և Թուրքիայի մահմեդականները բոլորն էլ ցանկանում էին, որ Մաշալը մնա պաշտոնում՝ հաշվի առնելով «այն բարդ և վտանգավոր իրավիճակը, որին բախվում է շարժումը»:

Նշենք, որ ՀԱՄԱՍ-ն իր քաղաքական ղեկավարությանն ընտրում է չորս տարով, գաղտնիության քողի ներքո: Ընտրողները պետք է պատկանեն երեք տարածաշրջանների՝ Գազա, Արևմտյան ափ և «սփյուռք»: Հիշեցնենք նաև, որ 2012 թ. հունվարին ՀԱՄԱՍ-ը փակեց իր կենտրոնակայանը Դամասկոսում, և շարժման առաջնորդները մինչ օրս ցրված են Մերձավորարևելյան տարածաշրջանում, հաղորդում է mignews-ը:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի ամենաթանկ շենքը կկառուցվի Մոնակոյում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Փրկիչների ժամանակն անցել է’