‘Մաշտոցի պուրակի ակտիվիստները հանդես կգան հայտարարությամբ՝ Սերժ Սարգսյանի հոլովակում ակամա հայտնվելու վերաբերյալ ‘

1646

«Մենք՝ Մաշտոցի պուրակի ակտիվիստ-բնապահպաններս, հայտարարության տեքստ ենք մշակում, որով պաշտոնապես կներկայացնենք մեր դիրքորոշումը»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան-ակտիվիստ, իրավաբան Արթուր Գրիգորյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ Մաշտոցի պուրակի ակտիվիստներն իրենց կամքից անկախ հայտնվել են Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակում: Խոսքն այն մասին է, որ նախընտրական տեսահոլովակում տեղ են գտել Մաշտոցի պուրակի պայքարը ներկայացնող կադրեր՝ որպես քաղաքացիական հասարակության ակտիվության ապացույց:

Ակտիվիստի խոսքով՝ վերաբերմունքը կատեգորիկ բացասական է, փաստորեն՝ ստացվում է, որ իշխանություններն իրենց դեմ ուղղված միջոցառումները շրջում են իրենց օգտին:

«Նույնը եղավ Քաջարանի քաղաքապետի հետ կապված պատմություն դեպքում, երբ բողոքը ուղղված էր ռեժիմի դեմ, բայց իրենք դա օգտագործեցին հօգուտ իրենց: Մենք կհայտնենք մեր դիրքորոշումը պաշտոնապես: Իմ անձնական կարծիքով՝ Սերժ Սարգսյանը մարտի 1-ի հանցագործ է և իրավունք չունի որևէ կերպ խոսել հասարակության անունից»,- եզրափակեց Արթուր Գրիգորյանը:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Մենք չենք կարծում, թե Ռուսաստանն սպառնալիք է ներկայացնում, բայց պաշտպանության պլան ունենք’
Հաջորդ հոդվածը‘Հայտարարություն քաղաքացիական համախմբման մասին’