‘«Մաոյից հետո՝ երկրորդը». Սի Ձինպինը «մտել» է Չինաստանի կոմկուսի սահմանադրության մեջ’

1669

Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը քվեարկել է Սի Ձինպինի գաղափարախոսությունը իր սահմանադրության մեջ ներառելու օգտին ՝ դրանով իսկ, ըստ էության, նրան դնելով կուսակցության հիմնադիր Մաո Ցզեդունի հետ նույն մակարդակի վրա:

«Սի Ձինպինի մտքերը» սահմանադրության մեջ ներառելու միաձայն որոշումն ընդունվել է կուսակցության համագումարի ավարտին, որը Չինաստանի համար դարձավ վերջին հինգ տարիների ամենակարևոր քաղաքական իրադարձությունը:

 Սահմանադրության մեջ ներառումը նշանակում է, որ այսուհետև Սի Ձինպինի հետ յուրաքանչյուր տարաձայնություն վերածվում է, ըստ էության՝ վեճի կուսակցության դրույթների հետ:

Սի Ձինպինն իր ազդեցությունը անշեղորեն մեծացնում է 2012 թվականից ի վեր, երբ ստանձնեց կուսակցության ղեկավարությունը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով Կասիլյասը կարող է հեռանալ «Պորտու»-ից’
Հաջորդ հոդվածը‘Կապելլո. «Չեմ վերադառնա «Միլան»»’